մոռանա այն մեծ ոգևորությունը, որ տիրում էր 1914—15 թթ. ձմեռը Ալաշկերտի հովտում հայ ազգաբնակության մեջ։
— Թող ռուսը տիրե մեր երկրում և մնա այստեղ, մենք ուրիշ ոչինչ չենք ուզում,—ասում էր և՝ կյանքի դառը փորձաոության մեջ բովված ծերուհին, և՛ հանդուգն երազներով տարված երիտասարդը։
Դա, իհարկե, իր իդեալը չէր, բայց նա գիտեր, որ միայն ռուս զինվորի սվինը կարող էր ապահովել նրան վերջնական կործանումից։ Դա ինքնապաշտպանության և ինքնաապահովության բնազդն էր։ Այն սքանչելի և գուցե միակ հավատարիմ ուղեցույցը, որ միջատին անգամ պաշտպանում է վտանգներից։
Ասելով պահենք ու պահպանենք մեր կապը Ռուսաստանի և մեր բարեկամությունը ռուս ազգի հետ, չի նշանակում ասել երես դարձնենք Եվրոպայից։ Քա՛վլիցի։ Թող մեր դատը վարող մարմիններն ու անձինք շարունակեն իրանց դիմումները եվրոպական պետություններին, այդ նրանց պարտականությունն է, որ պիտի կատարեն մինչև վերջը։ Բայց թող, արևմուտքի դռները բախելով, չփակեն հայ ժողովրդի առջև հյուսիսի դռները։ Ինչու չէ, կարելի է բարեկամանալ նույնիսկ մեր, երեկվա դահիճների հետ հանուն ապագայի ապահովության և նույնիսկ անհրաժեշտ է այդ անել, բայց թող այդ բարեկամությունը չլինի մեզ համար երկսայրի սուր։
Վտանգավոր և կորստաբեր է այն քաղաքականությունը, որ հակառակ է ժողովրդի հոգեբանության ու ձգտումներին։
Հայ ժողովուրդը հավատում է ռուս ազգի մարդասիրությանը։ Այս հանգամանքը միշտ պետք է աչքի առջև ունենալ և այնպես գործել։
Չդարձնենք մեր երեսը Ռուսիայից, չտաբվինք ցնորքներով։ Առանց Ռուսիայի մենք չունենք փրկություն։ Աշխատինք ոչ միայն չգրգռել նրան մեր դեմ, այլև ավելի ու ավելի գրավենք նրա սերը։ Հանուն մեր դատի։