Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/587

Այս էջը սրբագրված է

նրանց զվարթ և ուրախ դեմքերը։ Տեսա մոտիկ անցյալի ավերակների և ներկայի վերաշինությունը։ Տեսա, վերջապես, ամբողջ ժողովուրդն առանց դիրքերի, հասակների ու սեռերի խտրության՝ հայրենիք ստեղծելիս։ Այո, ստեղծելիս, ասում եմ և ոչ վերաշինելիս, վասնզի չկա ոչ մի կապ ներկայի շինարար և անցյալի ամենաավերիչ մտայնության ու զադրելի քաղաքականության մեջ։

Իմ երկարամյա կյանքում հասարակական կամ ընկերական կյանքի ոչ մի տեսարան ինձ այնքան չի հուզել, որքան հուզվեցի ես այդ երեկո։ Եվ ես չեմ ամաչում ասել, որ արտասվեցի ուրախության արցունքներով։ Միևնույն ժամանակ զգացի խղճի մի խայթ։ Ինչո՞ւ ես այնտեղ չէի, նրանց հետ։ Ինչո՞ւ ես չեմ ունեցել և տակավին չունեմ մասն այնտեղ վեհագույն աշխատանքի մեջ։ Եվ ես նախանձեցի իմ այնտեղ գտնվող բարեկամներին ու գրչի ընկերներին։

Օս աշխատանքի և միայն ու միմիայն աշխատանքի մեջ եմ տեսել բարձրագույն հերոսությունը և նրա առջև եմ խոնարհել իմ հպարտ գլուխը։ Եվ ահա այսօր ես տեսնում եմ այդ աշխատանքն այնտեղ Արարատի դիմաց և Արագածի գրկում ու խոնարհվում եմ։ Եվ նա, որ չի խոնարհվել, մարդ չի:


ՆՈՐ ՍԵՐՆԴԻՆ


Երբ կանգնած ես հոյակապ արձանի պատվանդանի տակ, չես կարող տեսնել նրա մեծությունն իր ամբողջությամբ։

Վեց տարին պատմության համար մի ակնթարթ է։ Ժամանակներ պիտի անցնեն, սերունդներ պիտի փոխվեն, որպեսզի հայ ժողովրդին պարգևվված նոյեմբերի քսանինը նույն ժողովրդին երևա իր լիակատար հսկայությամբ։ Մենք, ժամանակակիցներս, շատ մոտիկ ենք նրան, մեր աչքերից տակավին չի հեռացել խառնաշփոթ ու տխուր անցյալի մռայլ մշուշը։ Ահա ինչու մեր ուժերից վեր է ըստ արժանվույն գնահատել հայ պատմության մեջ չեղած մեծ օրն ազատության։ Ապագա սերունդներին է պատկանում այդ