պետական մասշտաբով, Ես համոզված եմ, որ եթե եգիպտահայ քարեքար Հյութմյուզյանը այդ հանգամանքն աչքի առջև ունենար պետական մի գրադարանի շինության համար, որ պիտի պարունակե իր մեջ 170 000 Հազար գրքեր, 60 000 դոլլար չէ նվիրիլ, այլ շատ ավելի, գիտնալով, որ նվիրված գումարը հազիվ թե բավարարե շինության ծախսերի մի քառորդ մասը համոզված եմ նաև, որ եթե Փարիզի ու Պելժիկայի գազաթները տեսնեին ինչ հոյակապ շինություններ են կառուցվում թե Երևանում, թե Լենինականում և թե այլուր և դեռ որպիսիների կարիքը կա, չպիտի զարմանային, որ այստեղ 50 000 ֆրանկի նվերը մի տան կառուցման համար համարվում է ավելի քան չնչին, ծիծաղելի։
Կա և մի ուրիշ ավելի լուրջ հանգամանք։ Չպիտի կարծել, որ երկրի վիճակը քննելու ու քննադատելու ընդունակությունը արված է միայն երկրից դուրս գտնվածներին։ Ընդհակառակը, այստեղ է միայն զգացվում ու հասկացվում կարիքների լրջությունը։ Խոսըս երկրի սահմանների մասին է։ Չպիտի հարուցանեմ խնդիրներ, որ անժամանակ են և կարող են, ինչպես ասում է ժողովուրդը, «Հոնքը շինելու տեղ աչքը դուրս բերել»։ Հանգամանքները չափազանց կնճռոտ են, որպեսզի հնարավոր լիներ նրանց լուծել այս կամ այն շտապ քայլով։ Խորհրդային Հայաստանի կառավարությունը, մեծերից սկսած մինչև փոքրիկը, իր սրտի խորքում ունե այն, ինչ որ երկրից հեռու գտնվողների շրթունքների վրա է։ Նա շատ լավ գիտե, որ դեռ չի հասել իր որաինը արտահայտելու ժամանակը։ Գիտե և չի կարող կրկնել նախկին կառավարության սխալները։
Եվ այս վերջին տողերն ուղղում եմ այն մարդկանց հասցեին, որ բերնի ծամոց են դարձրել սահմանների խնդիրը։ Ցանկալի է, ար դիտնան այդ մարդիկ, թե իրանց բանախոսություններով և մանավանդ զանազան դիմումներով (Ռուսիո սահմաններից դուրս) ավելի վնասում են գործին, քան օգնում։
Կփափագեի ավելի գրել, բայց ժամանակս չի ներում։