ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈԻՄ
Զրույց ընկեր Շիրվանզադեի հետ
Երևան է եկել հայտնի վիպասան և դրամատուրգ Շիրվանզադեն, որը մեր ամսագրի աշխատակցի հարցերին պատասխանեց հետևյալը.
— Ես կմնամ այստեղ մինչև մի քանի անավարտ գործերի վերջացնելը։ Վերջերս «Նոր ուղի» ամսագրում և Թիֆլիսի «Լուսաբաց» ժուռնալում տպվեցին իմ «Կյանքի բովից» վեպից հատվածներ, որոնք անմշակ եմ համարում, այդ իսկ պատճառով ենթարկում եմ հիմնական վերամշակման։
Այդ գրվածքի 1֊ին հատորը ընդգրկելու է բավական ե կար ժամանակաշրջան, մինչև 1905 թիվը։ 1-ին հատորը առանձին գրքով տպելու է Պետհրատը։
«Կյանքի բովից» երկը սոսկ դեպքերի խրոնոլոգիական նկարագրություն չէ, այլ այստեղ Երևան են գալու մեր անցյալ կյանքի դրական և հասարակական դեմքերը իրենց բնութագրերով, ինչպես նաև զանազան տիպեր, որոնց հետ շփում և կապ է ունեցել հեղինակը։
Երկը ընդհանրապես այնպես է գրված, որ կարելի է առանձին-առանձին գլուխներ կամ հատվածներ ընթերցել, որի մեջ միակ օղակը հեղինակն է։
«Կյանքի բովից» գրվածքի 2-րդ հատորը ընդգրկելու է 1905 թվից՝ իմ արտասահման տեղափոխվելու օրից մինչև մեր օրերը։
«Կյանքի բովից»֊ն ավարտելոլց հետո գրելու եմ մի խոշոր վեպ, որ կլինի »«Քաոս»-ի շարունակությունը։ Բացի այդ, ծրագրել եմ գրել իմ կատարած ճամփորդության մասին դեպի Եգիպտոս, Եվրոպա և Ամերիկա, որը լույս կտեսնի առանձին հատորիկներով։ Առաջին հատորը շուտով հանձնելու եմ տպագրության։
Գալով այն մասին, թե ինչ տպավորություն է թողել անգրկովկասյան ժողովուրդների կուլտուրական կապ հաստատող գրողների փոխայցելությունը Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, պիտի ասեմ, որ ինձ վրա ամենալավ