Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/593

Այս էջը սրբագրված է

Անտարակույս, Մռավլյանը կունենա արժանավոր հաջորդներ, որոնք ապագայում ավելի կլայնացնեն նրա գծած ուղին, բայց այն, ինչ որ նա արել է որպես կուլտուրական գործիչ, կմնա անմոռանալի առանձնապես գրչի մարդկանց հիշողության մեջ և կանցնի պատմությանը։


ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


Զրույց ընկ. Շիրվանզադեի հետ


Երևանից Թիֆլիս է ժամանել ընկ. Շիրվանզադեն։ Նա մեր թերթի աշխատակցի հետ ունեցած զրույցի մեջ արձանագրում է Հայաստանի շինարարության մեծ թափն ու բացառիկ ոգևորությունը։


— Շինարարության տեմպը, —ասաց ընկ. Շիրվանզադեն,— առաջ է ընթանում նախկինից ավելի արագ թափով։


Քանաքեռի հիդրոկայանի հիմնադրումը չափազանց մեծ ոգևորություն առաջ բերեց։


Զորագէսի կառուցողական աշխատանքները գնում են ավելի արագ թափով և ամենայն հավանականությամբ այդ հսկա հիդրոկայանի աշխատանքները կավարտվեն ծրագրով նախատեսած ժամկետից առաջ։


Հոկտեմբերին լրանում է Հայաստանի Պետհամալսարանի տասնամյակը և այդ պատճառով ձեռք են առնվում բոլոր միջոցներն ավարտելու այն բոլոր կառուցողական աշխատանքները, որ կապված են Համալսարանի հետ։


Ներկայումս տարվում է կառուցողների տան շենքի աշատանքները։ Ձեռք են առնվում միջոցներ, որ հիշյալ տան կառուցողական աշխատանքներն ավարտվեն խորհրդայնացման 10-ամյակին։ Տունն ունենալու է իր մեծ թատերասրահը բոլոր հարմարություններով և ամենայն հավանականությամբ Հայաստանի ակադեմիկ դրաման իր ներկայացումները նոյեմբերից փոխադրի այդ նոր տունը։


Արդեն նախաձեռնված են ժողովրդական տան կառուցման աշխատանքները և առանց այլևայլության պետք է


Շիրվանզադե, Երկերի ժողովածու, հատ. IX—38