4. «Օտար վայրերում»
1919 թ․ օգոստոսի վերջին հանրային տվայտանքներից հոգնած գրողը որոշում է ճամփորդել, մեկնում է արտասահման։ «Եվ վճռեցի ճամփորդել։ Կերթամ ուրիշ երկրներ, կայցելեմ անծանոթ վայրեր, կդիտեմ, կուսումնասիրեմ։ Վերջապես, կա հայ գրողի համար մի պարտականություն, որ չեմ կատարել — կկատարեմ, այն է՝ կծանոթանամ հայ ժողովրդի այն ցիրուցան բեկորներին, որ ընդհանուր անունով կոչվում է գաղթականություն»։
Ուղևորության ընթացքում Շիրվանզադեն կանգ է առնում Կ․ Պոլսում, Իզմիրում, Բեյրութում, Ալեքսանդրիայում, Կահիրեում, Կիպրոսում, իտալական քաղաքներում։ Իտալիայից գրողը մեկնում է Ամերիկա, լինում է, ամերիկյան մեծ քաղաքներում։ Ամենուր նա ուսումնասիրում է երկրներ և կյանքը, բարքերը, արվեստները, ինչպես նաև՝ գաղթած հայերի վիճակը, բարոյական աշխարհը։
1922 թվականին Շիրվանզադեն գրի է առնում իր հարուստ տպավորությունները և լույս ընծայում 1923 և 1924 թթ. արտասահմանյան հայ մամուլում։
1930 թ. «Ժողովածու փոքրիկ երկերի» գրքում գրողը վերամշակում է ուղեգրությունների մի մասը և տպագրում «Միջերկրականի վրա» և «Եգիպտոսում» խորագրերի տակ։ Ուղեգրություների մեծ մասը առաջին անգամ լույս է տեսել տասհատորյակի 8-րդ հատորում։ Ներկա հատուցում մի շարք նյութեր տպագրվում են առաջին անգամ։
5. «Աղետի վայրում»
Լենինականի երկրաշարժի մասին գրված այս ակնարկը տպագրվել է Խորհրդային Հայաստան» թերթում, 1926 թ. նոյեմբերի 3-ին (№ 153),
ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈԻԹՅՈԻՆ
Հրապարակախոսությունը Շիրվանզադեի ժառանգության ուշագրավ ճյուղերից է։ Նա իր գրական գործունեությունը սկսել է հրապարակախոսությամբ։ Դեռևս 1878 թ. գրողը սկսում է թղթակցել ռուս մամուլին, շուտով անցնում է հայկական մամուլին. «1878—79 թթ. ես թղթակցում էի «Тифлисский вестник» լրագրին, մերթ ընդ մերթ հայտնի հրապարակախոս Գրատովսկոու «Голос»-ին և աշխատակցում էի տեղական «Бакинская известия» լրագրին։ Շուտով թողի ռուսերենը և սկսեցի գրել հայերեն։ Մի քանի թղթակցություներ ուղարկեցի «Մեղու»-ին, ապա անցա «Մշակ»֊ը և արդեն բավական կանոնավոր աշխատակցում էի այդ լրագրին»։
Այս տարիների թղթակցություները, սակայն, շոշափում էին այնպիսի մանր-մունր հարցեր, որոնք շատ շուտով կորցնում էին իրենց նշանակու.