Աչս ամենի հետ միասին, Շիրվանզադեն հոդվածում հիշում է մանրամասներ, որոնք կարող էր ասել միայն ինքը, քանի որ երկար տարիներ խմբագրական համատեղ աշխատանք էր կատարել Հովհաննիսյանի հետ։
1905 թ.
Ներքին տեսություն.— 1902 —1905 թթ. Շիրվանզադեն սկսում է աշխատակցել «Լումա»-ին, գրում է թատերական և հրապարակախոսական հոդվածներ․ հաճախ նա է լրացնում կամ գրեթե ամբողջովին գրում «Մամուլի տեսության» և «Ներքին տեսության» բաժինները։ Այդ հոդվածներից շատերը անստորագիր են, բայց դժվար չէ ոճական յուրահատկությունների ու բովանդակության միջոցով ստուգել նրանց հեղինակային իսկությունը։
Հաճախ Շիրվանզադեն ստորագրում է «Շ.», «Դիտող», կամ գնում է աստղանիշներ։ Հայաստանի ԳԱ գրական թանգարանում, «Լումա»-ի խմբագիր Գ. Աղանյանի ֆոնդում, մնացել են «Ներքին տեսության» և «Մամաուլի տեսության» մի շարք էջեր՝ Շիրվանզադեի ձեռագրով։ Շիրվանզադեի գրչին է պատկանում 1905 թ. «Լումա»-ի № 1 —6-ում տպագրված «Ներքին տեսություն» և «Մամուլի տեսություն» բաժինների նյութերի զգալի մասը։ Նրանցում կան երկրորդական, մանր-մունր հաղորդումներ ու տեղեկություններ, բայց այսպես թե այնպես Շիրվանզադեն օգտագործելով լեգալ մամուլի հնարավորությունների առավելագույնը, այդ կիսակղերական մամուլում արտահայտում է քաղաքական և սոցիալական առաջադեմ գաղափարներ, համակրանքով խոսելով 1905 թ. ռևոլյուցիայի որոշ կողմերի մասին։
1. Ներքին տեսություն.— Տպագրվել է 1905 թ. «Լումա»-ի № 1-ում:
2. Ներքին տեսություն.— Տպագրվել է 1905 թ. «Լումա»-ի № 1-ում։
3. Ներքին տեսության.— Տպագրվել է 1905 թ. «Լումա»֊ի № 3-ում։
4. 1905 թ. օգոստոսին Շիրվանզադեն մեկնեց Փարիզ։ Սկսած սեպտեմբեր ամսից մինչև տարվա վերջը նա աշխատակցում է նոր հրատարակվող «Արշալույս» լրագրին։
«Նամակներ Փարիզից».— Հոդվածաշարը տպագրվել է «Արշալույս»-ի № № 22, 23, 28, 30 և 39 համարներում։
1908 թ.
1. Ժանն Վեբեր․— Տպագրվել է «Վտակ»-ի № 102-ում։
1915 թ.
1915 թ. Շիրվանզադեն գրել է բազմաթիվ հոդվածներ, շոշափել է շատ հարցեր, նրան առավելապես գրավել է երկու հարց՝ արևմտահայերի ծանր ողբերգությունը և գաղթականության ողբալի կացությունը։ Այս հոդվածներում Շիրվանզադեն մերկացնում է հայ բուրժուազիային՝ ցույց տալով նրա անմարդկային ու անխիղճ վերաբերմունքը՝ ժողովրդի ողբերգության օրերին։ Հայրենասեր գրողը խոսում է Թուրքիայի բարբարոս քաղաքականության աղետալի հետևանքների մասին։ Ուշագրավ է և այն, որ նա բուն