ժողովրդի ազատասիրական ձգտումները զանազանում է նացիոնալիստական պարտիաների քաղաքականությունից, որ այնքան աղետավոր եղավ...
2. Դուք կեղծում եք․- Տպագրվել է «Մշակ»֊ի № 160֊ում։
9. Ի՞նչ կանի նա․- Տպագրվել է «Մշակ»-ի № 161-ում։
4. Ոչեչով չեն տարբերվում.— Տպագրվել է «Մշակ»-ի № 162-ում։
5. Որքան հեշտ․— Տպագրվել է «Մշակ»-ի № 168-ում։
6. Ես դեռ հույս ունեմ.— Տպագրվել է «Մշակ»-ի № 179-ում։
7. Դու չես ապրել.— Տպագրվել է «Մշակ»-ի № 183-ում։
9. Դատեցեք, բայց մի դատապարտեցեք.— տպագրվել է «Кавказское слово» թերթի № 227-ում» Հայերեն տպագրվում է աКաջին անգամ։
1918 թ.
1918 թ. հոդվածներում գրողը մի առանձին եռանդով հակադրվում է շովինիստներին, պաշտպանելով կովկասյան ժողովուրդների եղբայրության գաղափարը։ Համերաշխության մեջ է նա տեսնում հարևան ժողովուրդների գոյության երաշխիքը։ Նա դեմ է արտահայտվում նաև հայ նացիոնալիստական կուսակցություների «արևմտյան օրիենտացիայիններին, իմպերիալիստական տերությունների հետ հույսեր կապելու սին երազներին։
1. Կա՞ արդյոք մեկը.— Տպագրվել է «Մշակ»-ի № 38-ում։
2. Այլապես կորած ենք.— Տպագրվել է «Մշակ»-ի № 155-ում։
3. Դադարենք աղերսել.— Տպագրվել է «Մշակ»-ի № 156-ում։
4. Բոլոր շովինիստներին.— Տպագրվել է «Մշակ»-ի № 163-ում։
5. Ի՞նչ իրավունքով.— Տպագրվել է «Մշակն-ի № 194-ում։
6. Մի կտորիկ հաց.— Տպագրվել է «Մշակ»-ի № 204-ում։
1922 թ.
Արտասահմանում Շիրվանզադեն գրում է բազմաթիվ հոդվածներ Սովետական Հայաստանի, ազգային հարցի և կովկասյան ժողովուրդների փոխադարձ կապերի մասին։ Այդ հոդվածներում գրողը համակրանքով է խոսում Սովետական երկրի մասին և սփյուռքի հայության մեք սերմանում առողջ, լրջամիտ հայացքներ՝ հայ ժողովրդի քաղաքական ու տնտեսական հեռանկարների մասին։ Հատորում տպագրվում են Շիրվանզադեի առավել ուշագրավ այն հոդվածները, որոնց մեջ շատ որոշ է դրսևորվում գրողի խոր շահագրգռութունը ժողովրդի բախտի նկատմամբ։
1. Մի նոր սխալ.— Տպագրվել է Փարիզում հրատարակվող «Ապագա» թերթի № 8-ում։
2. Ոչ մի բացատրություն ընդունելի չէ Տպագրվել է «Ապագա»֊ի № 13-ում։
3. Հանուն, մեր դատի Տպագրվել է «Ապագա»֊ի № 19-ում,
4. Մի տեսակցություն. — Տպագրվել է «Ապագա»-ի 23-ում, №