Այս էջը սրբագրված է

Եվ մի ամբողջ ժամ նա մնաց այդպես պառկած։ Վերջապես, քունը հաղթեց նյրան։

Առավոտյան պառավ Քեթևանը, վախվխելով դուռը բաց արավ և մի ոտը սենյակի ներսումը, մյուսը դրսում, հարցրեց․

— Վո՞ւնց իս։

— Գլուխս ցավում է, տաքացրել եմ, դեդի, մի հաքիմ կանչել տուր,— պատասխանեց Քամալյանը, վերմակով ծածկելով իր գունաթափ դեմքը և երեսը շուռ տալով պատին․․․


1884 թ․, Թիֆլիս։