Այս էջը սրբագրված է

— Աղա թամադա, ինչպես հրամայեցիր, ես էլ խնդրում եմ աստծուց, որ նա Ռուստամին պարգևի մի լավ ղոչաղ տղա զավակ։ Մաղթում եմ, որ այդ տղան լինի յուր նման շնորհքով, աշխատող և...քաջ...

— Ամեն, ամեն, տեր աստված, — կրկին բացականչեցին Շամախուց նոր եկածները։

— Վարդապետի լեզու ունի, — մեջ մտավ անմորուս առևտրականը, որ ամենից քիչ էր խոսում։

— Սարգիս վարպետի աշակերտ կասեն դրան հա, լավ ճանաչեցեք, — ավելացրեց միրքավոր երիտասարդը։ — Հըմ, Սեյրան, էլ ասելիք ունի՞ս, ասա։

Սեյրանը շրթունքները կրծոտեց և ձեռը ավելի ամուր սեղմեց դաշույնի կոթին։

Ռուստամի զննող հայացքը բևեռված էր նրա վրա։

— Տա աստված, որ Ռուստամի տղան աչքունքով էլ, երեսով էլ իրան պես լինի, որովհետևե...

— Հը՛մ, — բացականչեց անհամբերությամբ միրքավորը։

— Հը՛մ, — արտասանեց անգիտակցաբար Ռուստամը։

— Որովհետև... որովհետև... նահլաթ քեզ, չար սատանա։

— Որովհետև գինին շատ զոռ է անում գլխիդ, — միջամտեց կրկին անմիրուք առևտրականը։

— Թողեք, թողեք, վերջացնի, — հրամայեց միրքավորը։

— Որովհետև ես գիտեմ, որ Ռուստամի տղան, հաստատ գիտեմ, որ նա... նահլաթ չար սատանին։

— Հը՛մ, — շեշտեց միրքավորը։

— Հը՛մ, — կրկին արտասանեց Ռուստամը։

— Կարճ կապիր, — ավելացրեց միրքավորը։

— Որ Ռուստամի տղան կամ աղջիկը (այդ աստված է իմանում),

որ պիտի շուտով ծնվի...

— Չէ՛, շատ է երկարացնում։

— Որ պիտի շուտով ծնվի, չէ թե իրան` Ռուստամին կնմանի, չէ, երես-մերեսով, աչքունքով կնմանի կուժ ծախող Հայրապետի տղա Սեյրանին, ինձ, ինձ...

Վերջին խոսքերն արտասանելով, Սեյրանը բաժակը առանց