ԳՈՐԾԱԿԱՏԱՐԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԻՑ
(Պատմվածք)
Շիրվանզադեի երկրորդ գեղարվեստական երկն է:Առաջին անգամ տպագրվել
է 1883 թվին«Մշակ»-ում:
Շիրվանզադեն այս պատմվածքը գրել է Գր.Արծրունու առաջարկով: 1883 թվի օգոստոսին Շիրվանզադեն Բաքվից տեղափոխվեց Թիֆլիս՝ այն ժամանակվա հայ կուլտուրայի կենտրոնը,ամբողջապես գրականությամբ զբաղվելու: Գր.Արծրունին իրհարկի տակ սիրալիր ընդունեց երիտասարդ հեղինակին և ասաց.
-Դուք պատմելու ձիրք ունեք,ձեր «Հրդեհը նավթագործարանում»պատմվածքը ինձ շատ դուր եկավ:Գրեցեք մի նոր պատմվածք,միայն ավելի մեծը, «Մշակ»-ի այս տարվա վերջին համարների համար(«Երկերի լիակատար ժողովածուն», ութերորդ հատոր,Հայպետհրատ,1934 թ.):
Շիրվանզադեն պատմում է.«Ես որոշեցի կատարել Արծրունու խնդիրը և մի քանի օրից հետո սկսեցի գրել«Գործակատարի հիշատակարանից»...«Գործակատարի հիշատակարանիցը»գրեցի շատ արագ,կարծեմ մի ամսվա ընթացքում և տարա«Մշակի» խմբագրատուն:Արծրունին ուրախացավ:Րաֆֆիի բացակայությամբ լրագրի բանասիրական բաժինը գրեթե ամայացել էր»:
Այդ ժամանակ Արծրունու և Րաֆֆիի հարաբերությունները վատ էին: «Մշակ»-ի խմբագիրը ձգտում էր երիտասարդ Շիրվանզադեին հակագրել Րաֆֆուն,հռչակավոր վիպասանի բացակայությունը ծածկել նոր ուղի հարթող մի գրողով:Սակայն իզուր:Շիրվանզադեն ինքն էլ շատ շուտով հեռացավ «Մշակ»-ից:
Շիրվանզադեն իր այս երկը նվիրել է Րաֆֆու գրական գործունեության 25-ամյակին:
Տպագրվում է ըստ հեղինակի«Երկերի լիակատար ժողովածուի»առաջին հատորում զետեղված տեքստի(1930թ.):