Մամուլի գրական կարծիք հայտնեց վեպի մասին:Շիրվանզադեն դատվեց հայտնի անուների շարքը: «Նամուս»-ի առաջին հրատարակության լեզուն կիսաբարբարային էր. ծանրաբեռնված գավառական ոճերով և արտահայտություններով: Ընթերցողներին մատչելի լինելու համար հեղինակը վեպին կցել էր Շամախու գավառաբարբառի մի ընդարձակ բառարան:Սակայն այդ ելք չէր:
Շիրվանզադեն վերամշակեց«Նամուս»-ը,մաքրեց լեզուն գավառաբարբառի ծայրահեղ ազդեցությունից և բառարանը,իբրև ավելորդ տարր,չգտավ վեպի հետագա հրատարակություններում:
Տպագրվում է ըստ հեղինակի«Երկերի լիակատար ժողովածուի»չորորդ կատարում զետեղված տեսքով(1930 թ.):
Վեպի նախորդ հրատարակության մեջ, չնայած կատարվել է հեղինակի հսկողությամբ, սպրդել են մի քանի աղավաղումներ:
Սույն հրատարակության համար վեպի տեքստը պատրաստողը շտկել է նկատված աղավաղումները:
VII. ԱՐԱՄԲԻՆ
Շիրվանզադեի այս վեպը առաջին անգամ տպագրվել է 1888 թվին «Արձագանք»-ում (N 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26 և 28):
Նուն տարին լույս է տեսել առանձին գրքով:
Ինչպես պարզվում է 1888 թվին ապրիլի 21-ին Ն. և Ա. Աբելյաններին գրած մի նամակից վեպը մինչև տպագրության հանձնվելը հայտնի է եղել գրողի մտերիմնետին և կրել է «Երկու կրակի մեջ» վերնագիրը (ՀՍՍՌ Գիտ. Ակ. Գրականության ինստիտուտի գրական թանգարան, Շ-ի արխիվ, նամ. N 57):
«Արամբին» լուրջ քննադատվել է հայ մամուլում:
«Արամբիի» մասին արտահայտվել է նաև արևմտահայ մամուլը:
Պոլսում հրատարակվող «Արևելք» թերթի՝ 1889 թվի հունիսի 22-ի համարում Շիրվանզադեի կենցաղային այս վեպի մասին տպել է մի ընդարձակ քննադատություն: Առհասարակ բարձր գնահատելով Շիրվանզադեի տաղանդը, քննելով «Արամբի»-ի սյուժետային կառուցվածքը, և ընդունելով, որ «Արամբին ազդեցիկ և ուժեղ ցործ է», «Արևելք»-ը գրում է, որ Շիրվանզադեի ստեղծած կերպարները շատ խորհրդածում են, քիչ գործոխմ և «գործն հայտնապես պիտի շահեր, եթե նվազ խորհրդածեին Ռոստոմյան և Վարվառե, կամ լավ ևս եթե նվազ խորհրդածեր պ. Շիրվանզադե»:
«Արամբի»-ի մասին քննադատություն են տպել «Մշակ»-ը և «Նոր-դար»-ը:
Հեղինակը հարկ չի համարել որևէ չափով շտկումներ կատարել իր վեպում:
Տպագրվում է ըստ հեղինակի «Երկերի լիակատար ժողովածուի» երկրորդ հատորում զետեղված տեքստի: