Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/108

Այս էջը հաստատված է
ՄԵՆԱԿ ԿԻՆԸ

Ծովափ։ Վերջալույսը հրդեհել է հորիզոնը։ Ծովը խաղաղ է, եզերքին, քարի վրա նստած է ծերունի նավավարը խիստ հաճելի դեմքով, սպիտակահեր և ծխում է։ Հեղինեն, աջ ձեռքով հենված նավակի քթին, մտածկոտ դիտում է հեռուն` սպիտակ լայն շղարշը ուսերին գցած։


Ա․ ԱՐԱՐ
Ա․ ՏԵՍԱՐԱՆ

ՆԱՎԱՐԱՐ․― (Մի պահ լռությունից հետո

Խաղաղ է ծովը, զուր է ահ, երկյուղ։

Ուզո՞ւմ ես, ափով կթիավարեմ,

Լողանք մինչև գյուղ։

ՀԵՂԻՆԵ․―

Իսկ եթե հանկարծ․․․ երկչում եմ, պապի՛կ։

Մի գուցե մրրիկ, հողմ կամ հորդ անձրև Երկինքը թափի։ Արևն էլ ծածկե թուխպերը տձև, Մռայլից շշմած չհասնենք ափի․․․ Ես ծով եմ մտնում առաջին անգամ

Ու սարսափ կզգամ։

ՆԱՎԱՐԱՐ․― (Մոտենալով

Դեհ, թող, անհոգ կաց․ հեշտ բան է ասել

Անհեթեթ խոսքեր արևի մասին։ Երկնային փառքով ծովին է հասել Ու կմտնի մայր Եվ կառնե դադար կյանքն հարախռով, Կյանքը նենգ, պատիր, Կյանքը անգորով,

Դու լսիր ծերիս ու վախն ատիր։

ՀԵՂԻՆԵ․―

Ատո՛ւմ եմ, ատո՛ւմ․․․ ու թեև կյանքում