Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/109

Այս էջը հաստատված է

Ապրում եմ անհայտ միջատի նման,
Սակայն հոգուս մեջ խորան կա կանգուն,
Կերոնները վառ սրբատաշ սեղան
Ու զանգակները արծաթահնչյուն․․․ (Տրտում)
Ինչո՞ւ չեմ թռչուն,
Ազա՜տ, թևավո՜ր․․․

ՆԱՎԱՐԱՐ․― (Քմծիծաղ)

Մարդը թևավո՞ր, կատակ է անմեղ,
Մի աննյութ բաղձանք ժամանցի համար։
Ուժեղն ո՞ւր խլե պատառը համեղ,
Ո՞ւմ մեջքին դարսե վայելքն իր հարմար,
Ո՞ւմ ճնշե անսիրտ, ո՞ւմ ուսին բառնա
Իր բեռը―բաժին, արարքները` ցած
Որ կյանքն անզորի մի դժոխք դառնա,
Ապրի գետնաքարշ քենով բթացած,
Ագահ ու անմիտ, գազաններից վատ՝
Միմիայն երկու ոտքերի աթռիվ
Անվանվելով մարդ․․․ (Դառնացած
Չե՞ս տեսել, ինչպես կերել են մարդուն
Բռնության նյութած հոգսերը ճնշող,
Աշխարհն էլ կասես մի մութ հավաբուն`
Ո՛չ ջերմ, ո՛չ ջինջ շող․․․
Իսկ ով ապրում է աչքերը միշտ գոց,
Խիղճն անտաղանդ` ուզում է թևեր
Թռչելու դեպի վեր․․․

ՀԵՂԻՆԵ․― (Ծիծաղում է)

Ի՞նձ ես ակնարկում, թե՞ այն մարդկության
Անբախտ սերնդին,
Որ ամառները դեպ հարավ կգան,
Ու չի չորանա քո նավակն ու թին։

ՆԱՎԱՐԱՐ․―

Ե՛վ քեզ, և՛ ինձ, և՛ նմանների անկանոն շարքին,
Որ մինչև օրս կատարյալ մի կյանք
Կերտելու փոխան
Դեպի վեր փախան․․․ (Սրտնեղ
Գնո՞ւմ ենք, թե՞ չէ․․․

ՀԵՂԻՆԵ․― (Տատանվում է)

Ե՛վ վախենում եմ, և՛ հույժ փափագում
Ջրերի վրա լողալ ու լողալ։
Ինչ-որ անհաղթ ուժ,
Ինչ-որ խենթ հակում