Գերել է հոգիս․․․ Պապ, էլ չեմ դողալ։ (Ոտքը դնում Է նավակի մեջ)։
Դեհ սիրով ու ժիր
Թիերդ շարժիր․․․
Ծերուկը գոհ և հապճեպ պատրաստվում է։ Ժայռերի հետևից առաջ է գալիս Զավենը՝ հիացմունքով ծովը դիտելով։ Հանկարծ նկատելով Հեղինեին հանում է գլխարկը և շտապ մոտենում։
ԶԱՎԵՆ․— Ներեցեք, խնդրեմ, ուզում ե՞ք գնալ։
ՀԵՂԻՆԵ․— Ուզում եմ գնալ։
ԶԱՎԵՆ․— (Ոգևորված հորիզոնն է ցույց տալիս)։
Երեկոն սիրո թագին է դարձել,
Օրս զոհեցի արև արքային․
Կուզեի թերևս մի նավակ վարձել,
Լողալ ու խորհել կյանքը մարդկային,
Աղոթքն ու նզովքն այդ հեթանոսի,
Դարեր չլուծվող հարցերը նրա,
Մինչ որ լուսնկան սրտիս հետ խոսի,
Հուշերս ցանե ջրերի վրա․․․
Ուշ ափ դուրս եկա,
Ազատ նավ չկա։
ՀԵՂԻՆԵ․—
Թե չունեք ոչինչ
Ուղեկցելու ինձ․․․ (Ձեռքերով հրավիրում Է)։
ԶԱՎԵՆ․― (Օգնում Է Հեղինեին նստելու)։
Ուրախ եմ անչափ, ո՞վ եք դուք, տիկին․
Եկվո՞ր, տեղացի՞․․․
ՀԵՂԻՆԵ․― (Անհոգ)։
ՆԱՎԱՎԱՐ․— (Որ դժկամ հետևում էր Զավենին, նավակը հրում է ջուրը, Հեղինեին)։
ԶԱՎԵՆ․— (Լսելով)
Լոկ մենակ մի կի՞ն,
Ո՛չ ա՞զգ, ո՛չ անո՞ւն․․․
ՀԵՂԻՆԵ․—
Միշտ միևնույնը․․․ երբ միտք եմ անում,
Մնում է խղճալ, ակամա ներել