Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/112

Այս էջը հաստատված է
Բ․ ԱՐԱՐ


(Գիշեր է․ աղոտ փայլում է լուսնկան և իր լույսով ակոսել է ծովի մութ դեմքը․ նավակը դանդաղ մոտենում է եզերքին)։

ՏԵՍԱՐԱՆ Ա․

ԶԱՎԵՆ․— (Գոն ցատկում է ափ

Այ քեզ զբոսանք․ (Հեղինեին)
Զղջում, ափսոսանք
Չնետեց նա ձեզ՝
Տրտմեցիք այդպես։

ՆԱՎԱՎԱՐ․― (Նավակը հրելով դեպի ափ

Միայն անցածին ափսոսում է մարդ․
Վասնզի ներկան թվում է անզարդ։

ԶԱՎԵՆ․— (Օգնում է Հեղինեին նավակից իջնելու

Ասում են մարդիկ, որ առանց նեցուկ
Դժվար է ապրել այս կյանքում անձուկ։

ՆԱՎԱՎԱՐ․― Նայած թե ինչ մարդ։

ԶԱՎԵՆ․— (Հենվելով Հեղինեին

Ձեզ տալ հրաժե՞շտ․․․ թե՞․․․

ՆԱՎԱՎԱՐ․— (Վճռական

Այդ անհրաժեշտ է․․․

ՀԵՂԻՆԵ․―

(Փաթաթվում է շղարշով
Ձեզ գիշեր բարի։ (Վարձատրում է ծերուկին և անհայտանում

ԶԱՎԵՆ․—

(Նրա ետևից

Ձեզ էլ հանգիստ քուն (Ծերուկին, հապճեպ)
Գիտե՞ս ով է նա։ Խնդրում եմ ասա։
Սիրում եմ հարգել ես շիտակ մարդուն։
Թերևս հույս կա՞, թե ե՞ս ուշ հասա․․․
Սակայն այս գիշեր կմնամ արթուն,
Ծաղրելու ահը վայել ստրկին,
Հանելուկ չէ՞ այս․ լոկ մենակ մի կին (Դժվարությամբ խաոնում է քսակը և կարկաոում ծերուկին

ՆԱՎԱՎԱՐ․—

Ներեցեք, պարոն, ինձ վարձող կինը
Իմ աշխատանքի վճարեց գինը։

ԶԱՎԵՆ․— (Նենգորեն

Այս էլ իմ կողմից․․․

ՆԱՎԱՎԱՐ․— Ծեծկված եմ հողմից։