Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/113

Այս էջը հաստատված է

ԶԱՎԵՆ․—

(Չլսելով
Նա միշտ ձեր նավով շրջո՞ւմ է ծովում։

ՆԱՎԱՎԱՐ․—

(Նույնպես
Ու կռվել, կոփվել կյանքի շեկ բովում

ԶԱՎԵՆ․―

(Նույնպես)։ Մենա՞կ է գալիս, թե՞ ունի ընկեր
Ծանոթ կամ եղբայր, գուցե ամուսի՞ն․․․

ՆԱՎԱՎԱՐ․―

(Անուշադիր
Միայն լեշեր են ագռավներին կեր,
Արժե և խորհել քիչ դրա մասին։ (Թիերն առած գնում է

ԶԱՎԵՆ․—

«Լոկ մենակ մի կի՞ն»
Առեղծվածային և տարօրինակ,
Մե՜րթ լուռ խռովիչ ու մերթ անմեկին․․․ (Ծիծաղում է
Հա՛, հա՛, հա՛, հա՛, ծերն է խորամանկ
Երկուսը նրա,
Որը, հիրավի, չի սիրում հանաք,
Երբ կինը շրջում ջրերի վրա․․․


ՏԵՍԱՐԱՆ Բ․

(Քարափից իրար հետևից վազում են աղջիկները)

ԱՌԱՋԻՆ

ԱՂՋԻԿ․—

Ինչպես վախեցա (Անզգույշ դիպչում է Զավենին)։ Ներեցեք խնդրեմ։

ԵՐԿՐՈՐԴ

ԱՂՋԻԿ․―

Ես էլ գիշերով չեմ իջնի եզերք։
ԵՐՐՈՐԴ

ԱՂՋԻԿ․—

(Դիպչելով Զավենին
Ահ, ներողություն․․․ կացեք․․․ միասին․․․

ՉՈՐՐՈՐԴ

ԱՂՋԻԿ․—

(Զավենին նկատելով)

Ինչո՞ւ եք ցցվել մեր ճամփի վրա,
Գեթ տուն հասնեինք (Զննում է Զավենին)․
Քնա՞ծ եք, պարոն․ որպիսի՞ սարսափ․․․

ԶԱՎԵՆ․—

(Կտրելով աղջկա ճանապարնը
Ի՞նչ է պատահել․․․ (Ուզում է բռնել

ՉՈՐՐՈՐԴ

ԱՂՋԻԿ․―

(Խուսափելով)