Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/114

Այս էջը հաստատված է

Այնտեղ ժայռերին․․․
Ճերմակ շղարշով․․․
Չեմ կարող ասել (Քիչ հանգիստ)
Երգում է մի կին, գուցե թե տեսիլ․․․

ԶԱՎԵՆ․— Ճերմակ շղարշո՞վ․․․ ու երգը նրա՞․․․

ՉՈՐՐՈՐԴ

ԱՂՋԻԿ․— Ժայռի գագաթին, անդունդի վրա․․․ (Փախչում է

ԶԱՎԵՆ․— (Դեպի ժայռերը գնալով)

Իսկ ինձ ասում էր, թե լալ ու երգել
Արատ են երկու
Կյանքի մեջ անզեն, անիմաստ հոգու․․․ (Գնում է)

Գ․ ԱՐԱՐ

(Նույն տեսարանը։ Արևը դեռ չի ծագել։ Մշուշի մեջ կորել են ափերն ու ջրերը։ Նավավարը շտապով գալիս է թիերը ուսին, լվացվում, աղոթում և դժվար քողարկելով իր հոգեկան հուզումը, նստում է քարի վրա և սաստիկ ծխում։

ՏԵՍԱՐԱՆ Ա․

ՆԱՎԱՎԱՐ․—

Խենթացել եմ,
Թե՞ դև է փռվել խեղճ սրտիս վրա,
Ջնջում է կյանքիս տարիները շատ,
Որ օրը աչքիս երազ երևա։
Որ ես ցնորվեմ․․․ (Լռում է մի պահ)
Թե՞ հուր է ընկել իմ պաղ սրտի մեջ,
Վառում է ինչ-որ կար այնտեղ թաքուն,
Թե՞ կյանքն անիրավ, հեքիաթ սնամեջ,
Հավերժ անպատիժ պիտ ծաղրե մարդուն․․․
Թե՞․․․ (Մեղմ) դեռ չվատնես անսուտ մի կորով,
Չապրած հեշտանք մի․․․
Թե՞ մի ջերմություն ապրողին հատուկ
Այնքան հմայիչ ամեն հասակի,
Որ գերում հայտնի, շղթայում ծածուկ՝
Սիրտս կը համակի։
Խենթացել եմ ես․․․ (Շրջում է մոլոր ու նորից նստում)

Ինչ լավ է այսպես։