Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/117

Այս էջը հաստատված է

Ողջունեինք մենք։
Հոգնած գիշերի
Մթից սև ունենք
Լոկ լույսին գերի,
Մաշենք օրը ճնշող կարգերը։
Մենք ժիր բերկրալից
Հուսով պսակված,
Որ վաղը նորից
Կը ծագի աստված,
Կառաքե լույս հույս․․․ (Խաչում է ձեռքերը կրծքին

ՆԱՎԱՎԱՐ․—

Խոսքդ է իմաստուն
Ու անփորձ տարիդ,
Տեսնել միշտ աստծուն,
Բախտը ճշմարիտ։
Իսկ երբ ապրել ես մի կյանք անգորով,
Սպասել անհույս մենակ ու խռով,
Ո՛չ, ո՛չ, թ ող մնա աստված անքննին,
Անհասանելի,
Անտեսանելի․․․
Որ օրն էլ լինի և ինձ տանելի,
Նորից սպասեմ, հուսամ, որոնեմ։
Ես էլ (Հուսահատական շարժումով հրում է նավը և մտնելով մեջը, սպասում

ՀԵՂԻՆԵ․― (Կարեկից)

Որ դու էլ․․․

ՆԱՎԱՎԱՐ․― (Մռայլ)

Ողջ տեղ չթողիր․․․ խառնում ես անհոգ
Մոխիրները պաղ․․․

ՀԵՂԻՆԵ․— (Զարմացած)

Մի՞թե աստծու․․․

ՆԱՎԱՎԱՐ․— (Անուշադիր)

Նստի՛ր․․․

ՀԵՂԵՆԵ․— (Հետաքրքիր)

Խառնում եմ անհոգ մոխիրները պա՞ղ․․․

ՆԱՎԱՎԱՐ․— (Տրտում)

Դեպի ա՞ջ, թե՞ ձախ։

ՀԵՂԻՆԵ․― (Նենգորեն)

Ուղիղ դեպի ծով։

ՆԱՎԱՎԱՐ․― (Զարմացած)

Կատա՞կ ես անում։