Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/118

Այս էջը հաստատված է

ՀԵՂԻՆԵ․— Օ՛հ, ամենևինԽ

ՆԱՎԱՎԱՐ․― (Մեղմ) Զարմանալի Է․ երեք ամիս Է Ափն էի քերում, Զարմանալի Է․․․

ՀԵՂԻՆԵ․— Այդ ի՞նչ է արդյոք

ՆԱՎԱՎԱՐ․— (Ժպտալով) Քո անվախության դրդապատճառը․

ՀԵՂԻՆԵ․— (Նստում է) Աղոթքից հետո անվախ եմ լինում․․․

ՆԱՎԱՎԱՐ․― (Շարժում է թիերը)

Քեզ չեմ հասկանում․
Աղոթեցիր ո՞ւմ,
Ե՞րբ կամ որտե՞ղ։

ՀԵՂԻՆԵ․— Քիչ առաջ, այստեղ․․․ (Նավավարը զարմացած նայում է նրան արագ թիավարելով

Գ․ ԱՐԱՐ

Փոքրիկ անշուք կայարան։ Գալիս ու գնում են մարդիկ ծանրաբեռնված էշերով։ Պատի տակ, նստարանի վրա նստած են մի քանի քնճատ կանայք։ Հեռվից լսվում է աքլորների կանչ և շների հաչոց․ ամպոտ առավոտ է։ Քամին թափում է ծառերից դեղնած տերևները։ Լսելի է ծովի շաչյունը։ Գալիս է նավավարը կոկ հագնված մի մաղ ու զամբյուղ ձեռին ու նստում է աոանձին պատի տակ, գծին մոտիկ։

ՏԵՍԱՐԱՆ Ա․

ՆԱՎԱՎԱՐ․— (Թախծալի հայացքով երկար շուրջը դիտելուց հետո)

Գարունն Էլ գնաց․․․ (Ժպտում է պարզամիտ)
Գնաց, ի՞նչ կանես, ու էլ ետ չի գա։
Մրրկեց հոգուս մորմոքը քնած,
Ինձ հանգիստ չկա։
Ո՛չ գետնի վրա, ո՛չ էլ․․․ (Կասես մեկին է պատմում)
Չէր ուզում գնալ․ չի սիրում մարդկանց,
Ուզում է ապրել ծովի եզերքին,
Աղքատ ու անգանձ․
Իր երգը խառնել ալիքի երգին․․․