Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/12

Այս էջը հաստատված է

— Գործարանների սուլոց<ներ>ն էլ լույսը բացվելուն պես պիտի զարթնեցնե՞ն ինձ։

Ես չեմ պատասխանում, որ կռիվ չսկսվի։

Մոտենում ենք մի նոր կառուցած ու ներկած սիրուն տան. նման տներ, հասարակ ու հաճելի, շինում են միայն Ուկրաինայում. գեղարվեստի մասին խոսք չի կարող լինել, սակայն այնքա՜ն ցանկալի է թվում մեծ, քարե տոպրակի նմանվող բնակարաններում ապրողին, ապրել մի այդպիսի լույս, կանաչների մեջ խրված, ինչպես ասում են ռուսները, «խատայի» մեջ։

Մենք կարդում ենք նախշուն դարպասին կպցրած թուղթը և քաշում պրիմիտիվ կերպով շինած զանգակի թելը։ Դուռը բաց է անում մի կապուտաչյա, ոսկեհեր աղջիկ, գրկին մի առողջ բկուն երեխա։ Ներս ենք մտնում. օրինակելի մաքրություն և արևի հոտն ամեն տեղ։ Խիստ հակառակ կահավորված սենյակի գլխավոր անկյունում ըստ պատշաճի կախված է սրբի պատկերը՝ ոսկեզօծ շրջանակի մեջ, կանթեղն առաջին և զարդարված արհեստական վարդերով։ Մի պատի տակ հասարակ սեղան, գրքեր, Շևչենկոյի, Տոլստոյի և Գորկու նկարները պատի վրա։ Անցնում ենք մյուս սենյակը. առաջինից փոքր է և մի լայն լուսամուտով նայում է փողոց։ Դրած է մի հասարակ մահճակալ, կոմոդ, թիթեղյա լվացարան, սեղան և աթոռներ։ Ես հավանում եմ սենյակն ու հայտնում կարծիքս։

Գալիս է ջահել տանտիրուհին, բարևում և շփոթվելով հարցնում.

― Դուք հրեուհինե՞ր եք։

Ի՛նչ, սենյակ չե՞ք տալիս հրեուհիներին,— տաքանում է բարեկամուհիս. ես հանգստացնում եմ երկուսին էլ։

― Ամուսնուս համար միևնույն է,— միամտորեն պարզում է տանտիրուհին։

Չարը խափանելու համար քայլերով չափում եմ սենյակի լայնությունն ու երկարությունը։

― Երեխաներ շա՞տ ունեք,— հարց է տալիս բարեկամուհիս։

― Միայն մի փոքրիկ,— մայրական հպարտությամբ հայտնում է կինը։

― Իսկ մեզ դուռը բացող աղջի՞կը։

— Նա քույրս է. նա կհավաքի ձեր սենյակը, ձեզ համար խանութ կգնա։

Հարցնում ենք գնի մասին։ Տանտիրուհին գնում է առաջին սենյակը և կանչում․

― Միշինկա, ե՛կ, խոսիր գնի մասին։

Մենք ևս գալիս ենք մեծ սենյակը։ Հարևան սենյակից լսվում է թղթի