Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/120

Այս էջը հաստատված է
Քեզ համար է այդ․․․ նվերս վերջին․․․

ՀԵՂԻՆԵ․— (Ձեռքը դնելով նրա ուսին)

Ես չեմ մոռանա քեզ։ (Ծերունին զգացված ու շփոթ) Պարոն Զավենը դեռ չի երևում։

ՆԱՎԱՎԱՐ․— (Երկյուղած)

Սխալվել եմ ես․․․ վաղվա գնացքի
Տոմս առա նրան։

ՀԵՂԻՆԵ․— (Գոհ)

Մի՞թե․․․ (Ծիծաղում է սրտանց)
Ուրախ եմ սաստիկ։

ՆԱՎԱՎԱՐ— (Հանգիստ)

Ինձ դուր չեն գալիս շատախոս մարդիկ,
Տանել չեմ կարող։
Իսկ դո՞ւ։

ՀԵՂԻՆԵ․— (Ժպտում է)

Սիրել կարող եմ լոկ բարի մարդու։

ՆԱՎԱՎԱՐ․— (Միամիտ)

Բարձր հասակով։

ՀԵՂԻՆԵ․— (Ծիծաղում է)

Հասակով, մտքով` միայն թե բարձր
Ինձնից վեր, կարող։
(Լսվում է մոտեցող գնացքի դղրդյունը և սուլոցը, ծերունին սաստիկ անհանգստանում է)

ՀԵՂԻՆԵ․— Հանդարտվիր, մոտ չէ։

ՆԱՎԱՎԱՐ․—

Հեռու թե մոտիկ պիտի տանի քեզ․․․

ՀԵՂԻՆԵ․— (Սիրով)

Իմ բարի ծերուկ։

ՆԱՎԱՎԱՐ․—

Երբ որ տեղ հասնես, գրիր իմանամ․․․

ՀԵՂԻՆԵ․— (Ցավակցորեն)

Կարդալ չգիտես։

ՆԱՎԱՎԱՐ․—

Քեզ ի՞նչ․․․ Կկարդամ (Գնացքը կանգ է առնում․ Հեղինեն վազում է, ծերուկն էլ հետևից։ Քիչ հետո երևում է վագոնի լուսամուտից Հեղինեն, որ ճոճում է իր փոքրիկ թաշկինակը

ՀԵՂԻՆԵ․— (Գնալով) Տե՛ս, չմոռանաս։

ՆԱՎԱՎԱՐ․—

(Վազելով) Դու բարով գնաս։ (Գնացքը չքանում է, ծերունին երկար մնում է գլխիկոր և ապա թևով դեմքը սրբելով)․ Գնաց․․․ էլ չի գա․․․