Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/121

Այս էջը հաստատված է
ՆԱՄԱԿՆԵՐ



1. ԱՐՇԱԿԻՆ
24 մարտի, 1895 թ.
Ալեքսանդրապոլ
Հարգելի Արշակ,

Շնորհավորում եմ քսանամյա տարեդարձդ՝ ցանկանալով քեզ երկար և երջանիկ կյանք, տոկունություն կյանքի ձախորդ խոչընդոտների դեմ մաքառելու և իրագործումն իղձերիդ ու միտումներիդ․․․

Առաջ գնա, իմ բարեկամ,
Կյանքի ազնիվ ուղիով՝
Ուր թե շուտ կամ անագան
Որ վարես սուրբ կյանք․․․ վեհ սիրով․․․
Գնա առաջ․․․ մի երկնչիր,
Թող ծաղրեն քեզ տխմարներ՝
Լոկ այդ ուղիով կը վայելես
Երջանկության սեգ ժամեր․․․
Շ․ Փոփոլճյանց


2. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ
23 հունվարի, 1907 թ․
Ռոստով֊Դոն
Հարգելի պ. Հովհ․ Մալխասյան․

Ուրախ եմ թերթիդ հաջողվելուն։ Ցանկանում եմ ուժ և տոկունություն այդ վսեմ ասպարեզում՝ որը հանդիսանալու է մի բուռն կեղծված և հարստահարված թշվառների <համար> որպես մի մտավոր փարոս, որպես գաղափարական նեցուկ։

Որպես բարեկամ, թույլ եմ տալիս ինձ Ձեզ խորհուրդ տալու, որ