Ամեն օր խոսում, ծրագիր է կազմում, հիրավի, լավ բան կլիներ, եթե ազատ լինես, ավելորդ ծախսերդ ես կհոգամ։ Բացի քեզանից, մեկը չունեմ, որ հավատամ նրան, այսինքն, նա ինքն էլ միայն քեզ հետ լինել է ցանկանում․ կմտածես ու կգրես ինձ։
Բարևիր բոլորին էլ, ում որ պատահես, իսկ եթե մոռանաս բարեբախտաբար ու չբարևես իմ կողմից՝ ավելի լավ արած կլինես։
Ու՞ր գնացին կամ թե որտեղ են ընկերդ Մկոն ու կինը, մի ամբողջ ամիս դու ինձ լավ պատժեցիր․ այ քեզ ինտելիգենտ կին, չէ հոգեպես․ միմիայն ռուսն է ուժեղ իր ուժեղ կանանցով, հոգով արի, հոգով ուժեղ, ավելի քան ուժեղ։ Հենց այդ պատճառով էլ հուսատու և խորացող է Ռուսաստանի ապագան, իսկ մեր կանայք, ի՞նչ են դրանք, մի մի դատարկ պարկ, աննյութ, անպարունակ, լսեցի՛իր, երևի, թե այդտեղից ովքեր ինձ հետ էին եկել․ Աղասի, չէ թե կանգնած, այլ մի քանի տարով էլ ետ են գնացել. առաջ քայլելու ո՛չ ձիրք, ո՛չ ձգտում, ո՛չ ուժ, սա ի՞նչ այլանդակ պակասություն է ու մինչև ե՞րբ այդպես։
Դեհ ցգրություն, պատասխանիր.
Ն. Նախիջևան
- Սիրելի հոգեբան․
Հույժ ուրախ եմ ազատվելուդ համար։ Լավ է որ վերջնականապես հրաժարվեցիր հրապարակային ահ ու դողից ու «անպտեք» գտնվեցար հայրենիքիդ համար․․․
Գրում ես, որ սկսել ես կասկածանքով վերաբերվել դեպի բելետրիստիկան ընդհանրապես, այսինքն նրա գրական հասարակական դրդիչ ուժը, ծառայելու ընդունակ լինելուն և առհասարակ չես կարդում ո՛չ պրոզա, ո՛չ էլ քնարական երկ։
Համաձայն չեմ, բելետրիստիկան, ավելի լավ է ասել գեղեցիկ գրականությունն առհասարակ, եղել է և կմնա կարդացող հասարակության համար դրդիչ ուժ, խթան, իսկ այս ուժն ունենալու համար նա լինելու է կյանքին, ժամանակին, ձգտումներին, որոնումներին, ապրումներին մոտ ու մտերիմ, անաչառ թարգման, թե չէ առանց գեղարվեստական, գեղեցիկ կարդացող գրականության մարդու ականջները կթառամեն, հավատա։
Ասում ես, որ Գեղամ Արմենն ինձ և Հ. Հակոբյանին բանաստեղծ անվանելուց հրաժարվեց։ Չգիտեմ թե ինչ կասե Հ. Հակոբյանը, ես չեմ