Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/15

Այս էջը հաստատված է

Անցել էի առաջի սենյակից, երբ ներս մտավ տանտերը։

— Ձեր ընկերուհին այլևս մեզ մոտ չի,— ասաց նա բարևելով և հրավիրելով ինձ թեյի։

— Ի՜նչ եք ասում,— զարմացա ես։

— Մեզ համար միս ու արյուն դարձած ճշմարտություններն,— ասաց նա,— անհասկանալի էին օրիորդի համար, իսկ նրանը՝ մեզ։ Ես առաջարկեցի նրան. ինչո՞ւ նեղվել ու վիճել աննյութ ամեն օր։ Նա սենյակ գտավ և ահա երեք օր է տեղափոխվել է։ Իսկ ես այլևս սենյակս վարձու տալ չեմ, ուզում եմ ազատ ապրել իմ տան մեջ։

— Իսկ իմ բարեկամուհին ենթադրում էր գտնել նահապետականշ պարզությունը ձեր հարկի տակ,— չկարողացա չասել ես։

— Անհաջող ենթադրություն. նահապետների դարն անցել է, այժմ հարգվելու են նոր մարդու նոր իրավունքները․․․

Մենք բաժանվեցինք, ու մինչև օրս պատահելիս զրուցում ենք հին բարեկամների պես, ու նա չի մոռանում բաժանվելիս հարցնելու իմ բարեկամուհու մասին։

1904 թ.

10. ՀԱՆԴԻՊՈԻՄ

Ես դուրս եկա տանից և քաղաքի անծանոթ փողոցները թափառելով, մոլորվեցի, ուղին կորցրի և դուրս եկա մի բարձրավանդակի վրա, որից սկսվում է քաղաքի աղբը հյուրընկալող ձորակը, քիչ հեռուն մի քանի ավեր շենքեր, մի գործարան և գետը․․․

Մեկնող գնացքի նման ինձ վրա ազդեց և գնացող շոգենավը. տխրեցի ու մի անբուժ ցավ գալարվեց կրծքիս տակ․․․ Ինչո՞ւ գետը չի գոչում, գոչգոչում, հորիզոնը չի խրվել լեռների գագաթին, քարափներն ու ժայռերը զուգել երկրի երեսը․․

Կարոտը ճնշեց ինձ, և ես նստեցի գետնին ու մտքերիս կնիքը տվի ջրի հոսանքին․․․

Իսկ ձորակում, աղբի, կեղտի ու փոշու մեջ կյանքն էր եռում. այստեղ էին իրենց տերերին հավատարիմ ծաոայած և բուրդը տված ծեր շներ, անտուն անտեր կատուներ, իրենց հոգսը քաշող խոզեր և այլ մանր մունր արարածներ, որոնց գոյությունը միայն իրենք պիտի գիտենան, մի կորած պառավ իր թոռնիկներով։

Ամենքն էլ ուշադիր, ամենքն էլ եռանդով որոնում էին իրենց ուզածը․ ոչ ոք մեկին չէր խանգարում, ոչ ոք մեկի բաժինը չէր խլում։ Երևում էր, որ ձորակը վաղուց էր համայնացրած այդ այլացեղ հաճախորդների մեջ. տականքը, մնացորդը, աղբն ու հինը խառնված էին