Հանկարծակի իջնող լռությունը զգաստացնում էր տատ Արինային, և նա գինովցածի նման երերալով դուրս էր գալի սև իր սրտի մաղձը թափում անմեղ տղայի գլխին։
― Ի՞նչ ես ակնապիշ նայում, անմիտ տղա, եկեղեցում մարդիկ աղոթում են, իսկ դու կպել ես պատին ու հիմար նվագովդ բարի մարդկանց ծիծաղն ես շարժում․․․
― Տատ, սիրելիս, մի խոսք ասա․ կխելագարվեմ․․․ տուր ինձ Կլարային․․․,― մորմոքում էր շվարած տղան և լալով բռնում պառավի դողդոջ ձեռքը։
― Իսկ ե՞ս,― ճչում էր տատը,― ե՞ս ո՞ւմ սիրեմ, ո՞ւմ համար ապրեմ․․․
Երբ արևը ժպտում է, ծաղիկներ են ծաղկում երկրի երեսին․ ո՞ւմ ինչ․ կյանքը գարուն է, գարունն էլ մի կյանք․ ու կապրին մարդիկ կյանքի ու գարնան հետ․ արև կա, որ ժպտում է լոկ մարդկանց և վարդեր են ծլում նրանց սրտի մեջ։ Ո՞ւմ ինչ, դեռ հնուց ապրում եմ մարդիկ կյանքում, գարնան հետ։ Խենթ պետք է լինել կարողություն ունենալու համար, պոկելու կյանքը գարնանից, գարուն՝ կյանքից, երբ հասակը ջահել է, սիրտը՝ բաց, անզարդ ու դեմքը սիրուն․․․
― Տատ, գործս լավ է գնում,― ասում էր թոռը տատին, երբ հավերի հետ քնող տատը իր գիշերովա աղոթքն էր մրմնջում անկյունում, սրբի առաջ։― Այսօր նոր կառավարիչը հավանես աշխատանքս ու գովեց ինձ․ իմ շինած ծխախոտից մի հատ ուզեց, ծխեց ու գոհունակ ժպտալով ասա․ «Ինչ անուշ է, կարծես հրեշտակն է շինել եդեմի վարդերից»։
Պառավի ձեռքը դողաց ճակատի վրա։ Նա կիսակատար թողեց իր խաչակնքելն ու շվարած գլուխը դրեց բարձի վրա։
― Տատ, լսո՞ւմ ես։
― Լռի՛ր, լռի՛ր, անմիտ աղջիկ, երեկոները դատարկ-դատարկ դուրս ես տալիս ու գիշերն էլ անմիտ զառանցանքով քունս խանգարում․․․
Աղջիկը շուռ եկավ անկողնում, երեսը դարձրեց պատին ու իր նազելի դեմքը շառագունող կարմրությունը թաքցրեց վերմակի տակ։ Սակայն թաքցնել անհնարին է այն մտորումները, որոնք օրըստօրե աճերլով անխիղճ կերպով մատնում էին պարզամիտ աղջկա հոգեկան փոթորկալից դրությունը։
Պատկերներ, մեկը մյուսից գրավիչ, մեկը մյուսից խոստացող ու