Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/67

Այս էջը հաստատված է

մոռանա՜լ (Շրջում է մտատանջ)։ Բայց լավ ասաց, թե կյանքը սահել է մայթերի վրա․․․ Կիսաքաղց, անառակ տարիների շարանը, կյանք է եղել, հա՛, հա՛, հա՛․ լկտի վայելումների, ծախված գիշերների սև կյանք է եղել․․․ ու սահել է անարգելք, սահել է առանց ետ նայելու․․․ Իսկ աղքատությունը նույնն է մնացել, տառապանքը, զրկանքը նույնը, բոլորը նույնը։ Միայն ես եմ փոխվել, որովհետև կյանքս սահել է ու սահել։ Որքա՜ն փոխվել եմ ես․․․ (Նստում է մի պահ լուռ, անորոշ կետի հայացքը հառած) Երազ է կարծես, թե՞ վաղուց լսած մի սիրուն հեքիաթ, որ ես էլ մի անմեղ ու խենթուլիկ աղջիկ էի, ինչպես լինում են առհասարակ աղջիկները․․․ Իմ տենչանքն էր լոկ կուշտ ուտելն ու վազվզելը բանվորական թաղամասի նեղ ու հոտած փողոցում, ուր այնքա՜ն շատ, այնքա՜ն կիսամերկ ու կիսաքաղց են աղջիկները․․․ ուր այնքա՜ն առատորեն, օդի հետ ծծում, ներս են քաշում կյանքի այլանդակ ու վարակված օդը, այն օդով մեծացող ու ժամով թառամող աղջիկները։

Հիշում եմ, դեռ 8-9 տարեկան «ամուսիններ» ունեի․․․ Մենք օղի էինք խմում ձորակում, անում էնք այն, ինչ-որ վիճակվել էր տեսնել ու լսել․․․ (Երկար լռություն) Իսկ երբ գործարանի կառավարիչը այդտեղից ինձ ու մորս արդյունավոր պաշտոն առաջարկեց, ես էլ տղաների հետ չխաղացի․․․ Կյանքը սահեց ու սահեց․ հեղեղի նման սահեցին կեղտ ու ոճիր։ Իսկ այժմ․․․ Ի՞նչ եմ ես, ո՞վ եմ ես․․․

ԱՆՏՈՆ․— (Ներս է մտնում մրոտ, յուղոտ) Բարի երեկո, Մարթա։

ՄԱՐԹԱ․— (Առանց նրան նայելու, հեգնանքով) Այժմ (Առանձին շեշտակի) տիրող աննորմալ կարգերի աննորմալ պտուղ․․․

ԱՆՏՈՆ․— (Սկսում է լվացվել, մաքրվել) ճիշտ է զավակս, ավելի քան ճիշտ։

ՄԱՐԹԱ․— (Դժկամ) Թող խնդրեմ։ Ես գարշում եմ քո այդ հատուկ հայրական հոգատարությունից, առհասարակ։ Իսկ ճառերդ ինձ վաղուց ձանձրացրել են։ Դու և քո ընկերներդ մոտենում եք ինձ առանձին ուշաղրությամբ և իմ կյանքն ու ապրումները քրքրում «տնտեսական հողի վրա»։ Հա՜, հա՜, հա՜, հա՜, հա՜, ողորմելիներ, ի՞նչ գիտեք դուք, ուր եք ձգտում դուք․․․

ԱՆՏՈՆ․— (Լվացված, մաքրված, սկսում է ծխել) Միշտ միևնույն դժգոհ, բայց խելոք Մարթան։ Մենք ձգտում ենք մարդավայել կյանքի մեր արդար կռվով, այլ կերպ, սիրելիս, ապրելն անկարելի է, դավն ու ոճիրը խեղդում է անզորներին, իսկ անզորների ու անմեղ մեղավորների թիվր խիստ մեծ է մեծ Ռուսաստանում։

ՄԱՐԹԱ․— Խառնակիչներդ հավաքվեցեք և․․․

ԱՆՏՈՆ․— (Ւսկույն) Բողոքողներս հավաքվում ենք (Խրոխտ) վերջ տալու այս անել կացությանը։ (Մեղմ ու գգկանքով մոտենում է Մարթային) Մի մխիթարանք էր քեզ էլ տեսնել մեր շարքերում։ Մի՞թե