Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/218

Այս էջը սրբագրված է

ՍԱՐՍՈՒՌՆԵՐ





ՄՈԻՍԱՅԻՆ


— «ԹևԵրս, ուղիղ դեպ ի բարձունքդ վսեմ՝
Քնարդ կուզեն, կուզեն քնարդ․ երկնցո՜ւր
Կտրոփե մեջս երգերու սաղմն․ կսպասեմ.
Ե՞րբ պիտ տրվի անոր ծնուցիչ քու համբույր


Երգե՜լ կուզեմ,— Թող սարսռա բնությունն
Մատերուս տակ, ինչպես մոր ծիծն հոլանի՝
Մանկան առջի բնազդական դպչելուն.
Եվ կյանքը թող շրթունքիս վրա լուծանի,

Երգե՜լ կուզեմ.— որոտներն ի՞նչ կըսեն մեզ,
Կառնե խոսք մ՚հովն ամպեն, հովեն ալ՝ ջաղաց.
Բառ ունի աստղն.— երգել, երգե՜լ կուզեմ ես,
Ջի կխոսին երգով բնությումեն ու Ասաված։
Կուզեմ ծովուն հետ սիբա սրտի ես հաթիլ,
Իմ անհունիս մեջ այդ անհունը թազել.
Բուռն իղձն ունիմ մրրկին հետ մաքառիլ,
Եվ գլուխս Էին գաղտնիքներուն դեմ թախել։

Գրված Է Սերն՝ վարդին, Հավատքն՝ ասաղին վրա․
Զանոնք հեգել կուզեմ քնարի շրթունքով.