Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/221

Այս էջը սրբագրված է

Հոն կշրջի Աբովյանի մ հեգ ուրուն,
Հոն Դուրյանն է լացած, տքորած Պեշիկթաշ։

Ի՜նչ, կուզես քնա՜րն, որուն շանթերը մեջի՝
Պիտի հաճո չմռնչեն շատերուն.
Որուն վրայի քողն է սև քող մը խեղճի,
Թեպետ ըլլա մեջն արշալույս մը շողուն,

Ի՜նչ, այս քնա՞րը․ կուզես, քնար սն փայտե՜
Այս՝ վերքերու գործի մըն է, այս է հուր.
Ապագայդ է, այս՝ դագաղդ է, անո՜ւնգ է».–
Ես, անհողդողդ, ըսի անոր.
— Ըլլա,՜ տո՜ւր։–
ՀԱՅՐ, 0ՐՀՆԵ՜
Հայր իմ, օրհնե՜. ժամը հասավ. պիտ երթամ.
Նոր կյանք մ ինձի կսպասե։
Պատանությունն ես թողուցի, նոր արյուն
Երակիս մեջ կվազե։

Հառա՜ջ, հառա՜ջ,– գլուխս եա չե՜մ դարձներ–,՝
Երկնքիս վա՜ր թող իյնան
Անվիշտ կյանքիս ամեն աստղեր. հոգս չէ՜ ,
Անցյալս իջնա թող դամրան։

Օհ, ինձի՜ ի՞նչ՝ թե կփետեմ վարդին թերթ,
Եվ փուշին կյանք կու տամ միշտ,
Թե գրկարաց հորձանքին մե՜ջ կնետվիմ. —
Խինդս է՝ ձանձրույթ, սերս է վիշտ

Ամեն խայտանք ջախջախեցի սրտիա մեջ.—
Ջ0եմ վախնար սև ծծելե.