Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/9

Այս էջը սրբագրված է

 «Քու երգերեգ երգ մը տո՜ւր ինձ, երգ մը, ես երգելո՜վ կուզեմ մեռնիլ…»։

Սիամանթոյի բանաստեղծական աշխարհի բարդ հակասությունը պայմանավորված է նաև նրա գրական դավանանքով։ Մի կողմից գրողի կոչումը ստիպում է նրան խոսել արյունոտ իրականության մասին, մտքերը սևեոել միշտ նույն հարցերին, մյուս կողմից ներքին գեղագիտական մղումով նա զգում է թեմայի կրկնության վտանգը և նոր մոտիվների պահանջ, արեգակի զորությունը, աստվածների ծննդավայր արևելքը, մեհենական անտառները, վարդակարմիր աոավոտը, գեղեցկությունն ու վայելքը Նրան հոգեհարազատ են Քուչակը և միջնադարյան տաղերգուները՝ իրենց սիրո և ուրախության երգերով։ Այդ երեամ է նաև սիրո և գարնան երգերի սևագրերից։ Սակայն քերթողի ներքին մղումը կամ գեղագիտական իդեալը կախման մեջ է դրվում գաղափարաբանական իդեալից։ Նա մինչև իսկ նվաստություն է համարում ազգային սգի օրերին զվարճանքի երգեր, եսանվեր սեր հնչեցնել։ Նա ձգտում է արձագանքել միայն ժամանակի ցավերին, վճոում է հայրենիքից զատ ուրիշ բան չերգել այնքան ժամանակ, քանի դեռ չի բացվել «արդարության առավոտը», քանի դեռ արշալույսն էլ «ցեղիս արյունին նման հողին խորերն է իջած»։ Սրանով էլ բանաստեղծի ճախրանքները սահմանափակվում են և նա ապրում է պոեզիայի և իրականության դրաման.

Այսպես, իմ ճշմարտասեր հոգիս, ձեր ժշմարիտ ցավին համար կարմիր մատյաններու մեջ խամրեցավ…
կամ… Եվ բանսստեղծի աչվներս արյո՜ւն, արյո՜ւն, արյո՜ւն է որ կտեսնեն…

Իդեայի և իրականության դրաման բանաստեղծն ապրում է ամրողջ կյանքում։ Զգալուն, գեղեցիկն անհունորեն ընկալող և նրանով հրճվող արվեստագետը, այնուամենայնիվ, վարձում է իր ներքին իդեալները մարմնավորել արվեստում։ Նրա բանաստեղծական հյուսվածքները երանգավորվում են ժողովրդական կենդանի, երջանկավետ աոավոտների, բուրաստանների, հստակահոս աղբյուրների,
մարմարիրան հարսերի, սիրո և կյանքի պատկերներով։ Սակայն դա երազի փութանցիկ նայվածքն է իրականության վրա։

Սիամանթոյի պոեզիայում ամեն երազ խզվում է արյունոտ իրականությամբ։ Գեղեցիկ անուրջներում արթնանում է վերհուշը, մանկության հուշերում՝ արհավիրքը, երազում՝ կործանված երջանկության երազը։ Արյունոտ իրականաթյանը հետապնդում է նրան ամենուրեք։ Քերթողը ցանկանում է վերջ ի վերջո փրկել իր ներքին գեղեցկաթյունը դրսի ավերածությունից։ Եվ որքան մեծ է երազի և իրականության բախումը, նույնքան մեծ է դրաման։

Այնուամենայնիվ քերթողը իրենից անկախ, մի ներքին մզումով, ձգտում է հնչեցնել ժողովրդական կենսուրախ երդը։ Մռայլ հյուսվածքի միջով անցնում է լուսավոր պատկերների շղթան, թվում է խավարով լցված հոգու մեջ լույսի անձրև է տեղում։ Գծագրվում են հայրենի աղբյուրը, աշխատող ու երգող մարդը, պարզ ու անաղարտ աշխարհի ժպիտը։

էմոցիոնալ ու փիլիսոփայական բովանդակության հարստացման հետ Սիամանթոյի պոեզիան ձգտում է պարզության ու հստակության։ Արտաքնապես բարդ
ու խրթին թվացող բանաստեղծությունները իրականում փայլում են ներքին պարզությամբ և ժողովրդական ակունքներից եկող բյուրեղային ձևերով։ Անկեղծությունն ստանում է կախարդական հմայք, խոսքը, թվում է, ուղղակի սրտից է պոռթկում։ Եվ մի տմբողջ շարք գործեր աչքի են ընկնում իբրև գրական գոհարներ։