Եվ չեկա՞ն արդյոք, ըսե՜, չեկա՞ն, մեր արհավիրքի օրերուն մեջ,
Դառնացնելու քու պայծառութեամբ ադամանդն,
Իմիններուս անմեղ արյունեն՝ քանի մը կաթիլ արյուն,
Որոնց հոսանքներեն, ավա՜ղ, ավա՜ղ, իմ մտածումս պարտվածի,
Սուգն ու սարսուռն ու սարսափն անբուծելիորե՜՜ն խենթացա՛վ...:
Եվ մաքրաթև երազիս հևտ մինակ էի, հովիտներուն մեջ հայրենի,
Քայլերս էին թեթև, ինչպես քայլերը խարտիշագեղ եղնիկին,
Եվ ղվ արթութ յամր կվազեի, կապույաեն 4 օրերեն րոլորովին գինով.
Ալքերս ոսկիով և հայսով՝ 4 հոգիս աս ավա ծներ ով լեցուն...
Եվ ահա բարեբեր Ամառն իր պտուղները զամբյուղ առ զամբյուղ,
Մեր պարտեզին ծառերեն դեպի հողը 4 դեպի դիս կընծայեր,
Եվ ես լռությամբ՝ գեղուգեղ ուռիին ներդաշնակ հասակեն,
Երգերս ստեղծելու համար խորհրդավար սրինգիս Ճյուղը կկարեի...
Կերգեի... Ադամանդյա առվակն և թռչուններն հայրենագեղ,
Աստվածային աղբյուրներան հստակահոս մեղեդիներն անդագրուս,
Եվ առավոտյան զեփյուռը, քրոջական գորովներու այնչափ նման,
Այս բոլորն իմ երջանիկ երգերուս թոթովումին կձայնակցեին...
Այս գիշեր երազիս մեջ, ձեռքս արի զքեզ, ո՜վ քաղցրախոս Սրինգ,
Շրթունքներս զքեզ ճանչցան՝ ինչպես համբույր մը հին օրերու,
է»