Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/100

Այս էջը սրբագրված է

Քանի՞ եք թըվով, որ վեհանձնաբար
Սկսեիք գործը հասարակության,
Որ ծլեր, ծաղկեր, ամուր բարձրանար
100 Ոսկե տաճա՜րը սուրբ բարօրության։

Որ լույս և ուսում այցելու լիներ
Ե՛վ քո պալատին, և՛ քո խրճրթին,
Որ յուր բախտն ու կյանք առատ անձրևեր
Քրտնած, աշխատած ազգիդ ճակատին։

105 Տխուր, միակերպ անցանում էին
Լևոնի օրերն, սրտառուչ զրկված
Հարազատներից, տվել էր վշտին
Աճելով աճել, աշխարհից փախած։

Բայց և հարազատք, արժան է ասել,
110 Չկարծեմ, որ վիշտն Լևոնի սրտի
Կարողանային մի օր փարատել.—
Ո՜վ, շատ կարծր է սիրտն այդպես մարդի։

Նա կյանք չէր վարում ճգնավորական.
Եվ, միշտ խնդրելով խոսք ու զրույցներ,
115 Պատրաստ էր մեկնել ձեռն մտերմության,
Բայց ընդդեմ էին դորան շատ փորձեր։

Ո՜չ մեծ հանդեսներ, ո՜չ այլ խրախճանք
Կարող չէր նորան հաղորգել ծիծաղ.
Նա որոճում էր մի ներքին վարանք,—
120 Ինչպե՞ս կարող էր լինել նա ուրախ։

Եվ ցրտամառույց խավար դագաղի
Երբեմն ճակատին ալեկոծվում էր,
Եվ կծու խայթը ներքին տանջանքի
Խաղաղ րոպեք թունավորում էր։