Լուսավորություն, որպես արեգակ
Հարազատ հողի երկնակամարին,
155
Սկսում է սփռել ճառագայթարձակ
Ե՛վ ուսում, և՛ կյանք, և՛ բախտ մեծագինո:
Եվ բռնությունը, այդ վատթար գազան,
Անգութ կորստի գրկում է հարված.
Մոլի իշխաններ և ոգեկործան
160
Բարձր գահույքից գլորվում են ցած։
Գլորվում են ցած, և այդտեղ դոցա
Պատրաստ է դամբան արհամարհանքի.
Ազատ ճանապարհ բացվում է ահա՛
Ե՛վ մարդու հոգու, և՛ մարդու մտքի։
165
Բայց Հայոց ազգը՝ տխուր անապատ...
Անբույժ նետերով խոցված, վիրավոր.
Խավար, նյութապաշտ, երկչոտ և վհատ,
Սիրող չարություն և փառք անցավոր։
Ահա՛ որպիսի՛ մտածություններ
170
Խոր շարժում էին Լևոնի հոգին.
Նա մինչև անգամ միջոց չգիտեր,
Որով ձեռնտու լիներ յուր ազգին։
Եվ սորա համար առավ նա յուր ձեռն
Այս մինակ հնարս. որոշեց ջրել
175
Թյուր սկըզբները այն կորստաբեր,
Որով Հայի կյանքն իսպա՞ռ էր խախտվել։
Լևոն համատիք ընկերներ ուներ։
Նոցանից շատերն պարծենում էին,
Որ Հայ են ծնել, բայց Հայի խոցեր
180
Նոցա խաղաղ կյանք խանգարում չէին։