Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/108

Այս էջը սրբագրված է

Որ անշարժությամբ վիճակագրած՝
330 Կարո՞ղ է հուսալ մի ապագայի։

Հա՛յն, որ չէ ողբում յուր հայրենիքի
Հոյակապության փլատակները,
Որ մոռացել է յուր դյուցազների
Հիշել արյունով կնքած գործերը.

335 Հա՛յն, որ չէ ծածկում կուրծքը զրահով՝
Այրել խավարը անշեջ կրակով,
Գնալո՞ւ չէ զոհ անդարձ կորստյան,
Որպես գնացին մարդիկ աննշան։

Չկամ իմ այսօր, ո՛վ սուրբ ազգություն,
340 Չրուցել քո հետ կաշառված գրչով։
Հեռու մեզանից շողոքորթություն,
Թո՛ղ ողջունեն քեզ ծերերն պիղծ գրկով։

Քե՛զ, ա՛զգ, սիրում եմ, բայց ո՛չ այն սիր.
Որով սիրել են քեզ մինչև այսօր.
345 Այն մեղք է եղել լի չարութենով
Եվ տգիտության կեղծավոր ցնոր։

Եվ այդ նման էր այն հիվանդության,
Որից գարշեցան հմուտ բժիշկներ.
Չունեիր նշան դու կենդանության,
350 Լուծվել էր մարմնիդ զգայարաններ։

Եվ ահա՜ ինչու, թշվա՜ռ հայրենիք,
Չունեիր դու բախտ և ազատություն,
Եվ ահա՜ ինչու քո ցավոտ որդիք
Խեղդվեցան, անկան անդարձ գերության։

355 Ա՜խ, թե մի ժանտախտ կարեի բերել
Այդ հայրենասեր խելագարներին
Եվ մի ահագին գերեզման գլորեք,
Եվ նո՜ր սկըզբունք ավետել հային.