Եվ հիշատակը հեռու անցյալի
500
Հիշեց Լևռնին երջանիկ օրեր,
Երբ ոգեզմայլիկ և հրաշալի
Առաջին սիրո փայլում էր լապտեր։
Եվ ներկայացավ նորա առաջև
Մաքուր առագաստն հրեշտակ գեղեցկի
505
Եվ մեգի տակից նշմարեց արև,
Երգե՛ց ակամա այսպես մեղեդի։
Թո՛ղ չըսահեն ցողոտ շիթեր,
Ժա՛յռ է, որ ոռոգում են.
Ո՛չ մանուշակ և ո՜չ վարդեր
510
Այդ շիթերից կըբսնեն։
Ո՛չ սեր իմ մեջ մշտածաղիկ
Կընորոգեն քաղցրագին.
Ա՜խ, դժոխք և վիշտ չարաբաստիկ
Արդեն դոքա շարժեցին։
515
Որպես Հրեա թափառական
Ամեն տեղ եմ, ո՛չ մի տեղ.
Ո՞ւր է վարում բախտիս ուռկան.
Մի՛ հարցնիր, կո՜ւյս անմեղ։
Ես չկամիմ, որ խանգարվի
520
Ոսկի դրախտը մանկության,
Որ քո աչերդ ցավով լցվի,
Կամ թե հայացքդ՝ սիրարժան։