Եվ հայրենիք... բայց ո՞ւր է նա
Ահա՛ սարեր ծածկվեցան.
Ե՛վ արեգակն, և՛ ծով ահա՛
550
Մեր աչքերից հեռացան։
Ա՞յն հայրենիք, որ կապարյա
Շղթաներով կապկապած,
Անբույժ խոցեր կուրծքի վերա,
Բնավ դարձել է ավերած։
560
Սի՛րտ իմ, սի՛րտ իմ, վշտի հատակ,
Պարտե՛զ թունոտ բույսերի,
Զգացի՛ր ցավդ և այդ վիճակ,
Գուցե վերջը է բարի։
Գուցե, գուցե մի օր կըգա,
556
Մի թանկագին ժամանակ,
Երբ Հայի բեռն կըհեշտանա.
Կըմպե կրթության բաժակ։
Մնա՛ս բարյավ, մաքո՛ւր հրեշտակ,
Թո՛զ քո սիրտը չմորմոքե.
570
Թեև մեռնենք այլ աստղի տակ,
Բայց մա՜հը մեզ կըզուգե։
Պետք է նկատել, իմ ընթերցողներ,
Որ Լևոն հաջող գիտեր, չսերտած
Գրքերից, տողել ոգելից երգեր.
575
Ազդու էր քնարն, լարերը՝ վարժված։