Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/123

Այս էջը սրբագրված է

35 Որ հատանեին խավարի սերմեր,
Քո բարօրության այնքան խափանիչ։

Հայ ա՛զգ, ինձ ասաթ, ի՞նչ ես ինձ տանջում։
Եվ լռում է ազգ, չունի պատասխան,
Նա յուր արտասուքն է միայն սրբում
40 Եվ ցույց է տալիս վերքը խեղճության։

Նա կամի ասել, որ անապատ եմ,
Ուր շատ վարժապետ մտավ և ելավ,
Շատ բաներ խոսեց լոկ և անխոհ եմ,
Եվ ղորանով ցավս չըթեթևացավ։

45 Այն մարդիկ էին անբարոյական,
Ճշմարիտ լուսից միշտ աքսորական,
Անկյանք, անպտուղ, ծերությամբ ճնշված,
Հնության փոշով համարյա մեռած։

Այն Փարիսեցիք, որ տրտնջալով
50 Խաշեցին Քրիստոսն առողջ կրթության,
Եվ հոժարասիրտ խավար գնալով,
Որդե՜ր նոցա մեջ միայն շատացան։

Նա կամի ասել, չունիմ ազգասեր.
Սո՜ւտ է ամենայն ազգասիրություն,
55 Որ դղրդեց օդ որպես մի հնչյուն,
Որ չբերեց կյանք, ո՜չ նյութ, ո՜չ գանձեր։

Դոքա Հայասեր և ոչ Ազգասեր.
Մեկը անցավոր, մյուսը հաստատուն,
Մինը կույր պարծանք, մյուսն կենսաբեր,
60 Եվ մեծակշիռ առաքինություն։

Այսպես է խոսում Հայն անմխիթար,
Սո՜ւր է ամեն բառ, որպես թե նշտար.