Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/127

Այս էջը սրբագրված է

Եվ մի՞թե Լևոն գոչել կարող չէր,
Որ Հայի կյանքն է խո՜ւց աքսորանքի։

Բավական է այս. մի ա՛յլ ժամանակ
150 Զոհելու եմ այդ մեծագնի գործին։
Բայց այժմ, խնդրեմ, եկե՛ք և գնանք,
Հետևենք սակավ ծանոթ Լևոնին:

«Ի՞նչ եղավ Լևոն, — տարակուսելով
Ինձ հարցնում է ընթերցասիրողն.
155 Կամի՞ս, որ լսենք, սկսի՛ր շուտով,
Տա՜ր Լևոն Կավկասք հառաջ տար, քերթող։

Այդպե՛ս է. ուրեմն, թո՜ղ հյուսիս օտար,
Թո՛ղ քո սիրածը, գնանք միասին,
Ուր բարձրանում է Կաղբեկ մեծափառ,
160 Եվ այն ժամանակ ողջո՜ւյն Կավկասին,
Իսկ թե սա ծածկվե՝ ողջո՜ւյն դաշտերին,
Փրփրածավալ գետերին ողջո՜ւյն,
Ուր հառաջ կըգա քեզ նոր բնություն»։

                        Ների՛ր ինձ, Մոսկվա.
Կրկին տեսության քեզ խոսքըս տալով,
165 Երկար միջոցով կամիմ բաժանվել
Եվ սրտիս հուզման հնազանդելով՝
Իմ Լևոնի հետ ճանապարհորդել.
Պատրաստ կամ։ Ահա՛.

Սիրած գրքերից մեծ պաշար առած.
170 Տխուր մեղեդիք Հեյնե պոետի,
Գեոտեի «Ֆաուստ», այս անմահ քերթված,
Թափառաշրջիկ արկածքն Հարոլդի։