Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/136

Այս էջը սրբագրված է

Նա վշտանում է, բայց վշտի հարված
Ոչ ոքի աչքին տեսանելի չէ.
Եվ այդ գաղտնի դևն, աղեղը լարած,
400 Հանապազ նորան առաջնորդում է։

Նորա ներքին կյանք՝ թախիծ տրտմության
Մտքի շարժմունքը՝ ալեկոծ մի ծով.
Ուրախության դուռն՝ կնքած հավիտյան,
Այլ փչելու չէ՞ նորան գարնան հով։

405 Նորա մատաղ սիրտ, որ երբեմն պայծառ
Ծաղկում էր, որպես պարտ եզ նազելի,
Խեղդված կուրծքի մեջ՝ քամում է իսպառ
Փորձության բաժակ, որ նորից լցնի։

Կնճռում է ճակատն և դողդողալով
410 Բացում է Հարուստն գանձերը պարկի.
Նա ոսկի ունի և նա ղորանով
Կարող է գնել սիրտն հեղինակի։

Վառվեցավ Զոյիլն, նայեց դեպի վեր,
«Պիտ՝ կորչի Չարը, պիտ՝ կորչի՛ Լևոն»,—
415 Գոչեց սաստկությամբ, թոթափեց թևեր,
Թռավ, ոտք դրեց բարձր Հելիկոն։

Ների՞ր դու, Երգիչ անշարժ աշխարհի,
Գերեզմանատան ուրվականների.
Կոխում եմ անեծքդ հաստատ քայլերով,
420 Խորին նախատինք քեզ նվիրելով։

Ասա՛, ո՛վ Զոյիլ, ի՞նչ ես մտածում,
Ի՞նչ ծածուկ թակարդ ես ինձ պատրաստում
Դու կարմրո՞ւմ ես, հրե՞շ անհեթեթ,
Կապվե՞լ է լեզուդ, է՞հ, աստված քո հետ։