Ուր գանձք ձեր են, անդ եւ սիրտք ձեր եդիցին։
Աւետարան
Гласность не препятствует злу и не
побуждает к добру, если общество
не обращает внимания на самое
дело; но без гласности, как
препятствовать злу, как поощрить
добро, если и видеть то их нельзя ?
Дж. Ст. МИЛЛЬ.
[1]
Գիշերը փախավ։ Երկնակամարից
Նուրբ և թափանցիկ վարագույրն ընկավ։
Ծածկվեցավ լուսին։ Եթերն աստղալից
Քրքում-ծիրանի հանդերձ զգեցավ:
5
Վարդյա այգածին
Ավետում է օր։ Որպես զուտ ոսկի,
Սփռելով նշույլ նիրհող լեռնեցին,
Հանդես է գալիս Սկայն երկնքի։
Ահա՛ թռչուններն եղանակում են
10
Մի եդեմային երաժշտություն
Եվ լույս Տրվողին նոքա կարդում են
Բացատրական օրհնաբանություն։