45
Տեսե՛ք, նանրասեր, դատարկաշրջիկ,
Փայլում է խումբը հարստականներն.
Ո՞ւր եք շտապում մեղկացած որդիք,
Խլե՜լ սրբություն, ո՞ւմ՝ ոչ այդ հայտնի։
Միայն Համքարն է, որ համեստ բարքով
50
Սիրում է վաստակ, հեռու վատ կյանքեր.
Հպարտ է Համքարն, պարզերես դեմքով,
Ոչինչ ահ չունի զեղխոտ հարստից։
Եվ նա սիրում է յուր ազգի պարծանք,
Բայց ո՛չ գիտակից. կույր է աւդ սերը,
55
Նա հայատյացին բերում է զրկանք...
Երբեմն փայլում է նորա սուսերը...
Օր է յոթերորդ։ Ժպիտ շրթունքին,
Ճեմում են այստեղ ընկերք Մուզայի.
Ստվեր է անկյանք սոցա առաջին
60
Գունաթափ, դեղնած աղջիկն Հյուսիսի։
Մազերը սանրած, գեղեցիկ հասակ.
Հավանելի են շրջահած աչքին...
Ո՜վ երիտասարդ, բե՛ր դոցա պսակ,
Թո՛ղ տա չուր հարկը քո մատաղ հոգին։
65
Կերպարանք զըվարթ, խոշոր, սև աչքեր,
Գիշեր հաղորդող ցերեկի լույսին,
Ճղած վարդի պես վառվում են թշեր,
Բո՜ց ու կրակ է դոցա երեսին։
Բնական է այդ, ո՛չ արվեստակած,
70
Բայց ահա՛ շինծու ներկն Եվրոպայի
Բերում է դոցա մի սաստիկ հերձված՝
Յուր մեռած փայլը, աստված այդ չունի։