Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/150

Այս էջը սրբագրված է

Եվ բարձրանում են առավել ևս վեր,
Քան լույս, քան աստվա՜ծ, քան հրեշտակնե՛ր,
Եվ երազում են երկնածին ծաղկել
Երանությունով փառքով պսակվել:

305 Բայց երբ անողոք հարվածներ բախտի
Կըքարշեն դոցա ճանկերով վշտի,
Հասու կըլինեն, որ որդ են անզոր,
Որ տրորում է ամեն անցավոր։

Եռում եք հուսով, որ ուրախագին
310 Անխռով կյանքի վայելեք բարիք,
Բայց այդ երջանիկ, այդ պայծառ բախտին
Արժանի՞ եք դուք, դամբանի ճճիք։

Դո՛ւք, դարա՛ն գործող ձեր զավակներին,
Վաճառեցիք խիղճ, պատիվ ծախեցիք,
315 Եվ աչք դնելով նվազ գրպանին՝
Անամոթաբար հափշտակեցիք։

Այդ հարստություն, որ դուք պաշտում եք,
Ձեր ձեռից կըսողա, որպես թե ժիպակ[1],
Եվ անկման զանգակն այնտեղ կըլսեք՝
320 Մա՛հ կըգուշակե այդ տխուր զանգակ։

Ինչ որ ծնում է երկրիս երեսին,
Որս պիտի լինի լոկ ոչնչության.
Բարի՛ գործեցեք, ո՜վ արտասվագին
Հողանյութ որդիք ամբարշտության։

325 Բարի գործն է, որ մնում է պայծառ,
Որպես պարզ երկինք չըխավարվելով.
Փոշի է փոխվում ամուր որձաքար,

  1. Ժիպակ—ртуть (ծանոթ. հեղինակի) ртуть=սնդիկ