Եվ կերթա բոլորն յուր ժամանակով։
Բայց դժվարին է բան հասկացնել
330
Նոցա, որ կեղտին գերի են դառել,
Եվ ահա՛ ինչո՞ւ տխուր է հոգիս
Ե՛վ դժոխքի դեմ, և՛ լույս ծագելիս։
Եվ զուտ ոսկին է իշխան աշխարհի,
Եվ մեծ զորություն նա յուր մեջ ունի.
335
Նա յուր ծանրությամբ տիեզե՛րք է կշռում,
Դժո՛խք է ծախում, դրա՛խտ է առնում։
Ո՜վ դուք հայ մարդիկ, ո՞ւր ազնըվություն,
Քանի՞ դիզել եք ապականություն,
Չըկամիք սակավ սթափվել քնից,
340
Թափե՛լ ցեցերը, զարթնե՛լ դագաղից։
Վերին Պատուհաս ձեզ վրեժխնդիր.
Երկինք է հասել բողոքն Աղքատի.
Դժոխք ընդդեմ ձեր, անե՛ծք մահակիր,
Ուռչում եք գանձով, բայց ո՞ր խեղճերի։
345
Նզովում եմ ես այդ պիղծ ճանապարհ,
Որով հասել եք այդ կարողության.
Որքան Աստուծո կանգնած է աշխարհ,
Ցեխով լցնելու են ձեր գերեզման։
Ո՜վ կարող արծաթ, սի՜րտ մեր քեզ նվեր,
350
Դու մեզ տվեցիր այս պերճ պալատներ,