Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/152

Այս էջը սրբագրված է

Ե՛վ հանք, և՛ ակներ, և՛ գանձ պատվական,
Բոլորը մերն են և մե՛զ սեփական։

ԼԵՎՈՆ


Սո՛ւտ է այդ բոլորը, և Հարստականն
Կարող է կոչել յուրյան սեփական
355 Միայն մի դագաղ, երեք թիզ գետին,
Ուր որդ և ուտիճ կըլափեն մարմին։

Կամ թե մեռանեք մի այնպիսի տեղ,
Ուր խաբեության ունեիք աղբյուր,
Վա՜յ, առանց թաղման ձեր գեշը տգեղ
360 Ագռավներ, գայլեր կառնեն կերակուր։

Կերթա ժամանակ... և ձեր դիակներ
Կըդառնան փոշի, բայց անփառք գործեր
Կըապականեն օդ, միշտ կըթափառեն,
Ծնողներ յուրյանց սերընդին կըպատմեն։

365 Անառակության ճանապարհներով,
Խեղճ շքավորի հացը կտրելով,
Դիզում եք առատ արծաթի թամբեր
Եվ ինչո՞ւ համար, աչքածակ գայլեր։

Արձան կանգնեցե՛ք, որին չըհասնի
370 Ոչինչ մարդկեղեն սնափառություն,
Որպես արեգակ երբեք չըմեռնի,
Եվ այդ արձանն է Ազգասիրություն։

Այդ չնաշխարհիկ է այն սուրբ արձան,
Որին Ազնիվը գլուխ է խոնարհում,
375 Որին բուրվառով խոստովանության
Ազնիվ թոռները խունկեր են ծխում։