Ինչպե՜ս սիրում եմ, ինչպես հարգում եմ
Առողջ զրույցներ անկեղծ Լևոնի.
435
Ի՜նչ ազատությամբ և ինչպե՜ս խոհեմ
Բացատրում է գաղտնիքը սրտի։
Շռայլ Հարստին չգիտե խունկ ծխել,
Անազնիվ գործի ծախելով գրիչ.
Նա ճշմարտության ուխտել է լինել
440
Պարկեշտ առաքյալ, համեստ քարոզիչ։
Լուռ սենեկիս մեջ ձանձրացավ հոգիս,
Արձակ օդի մեջ ճեմել է խնդրում.
Եվ Ժամանակ է հանգիստ տալ գրչիս,
Նա արդեն ճըռ... ճըռ... ոչի՜նչ չէ գրում։
445
Դուք տեսանում եք, որ ոճըս աղքատ,
Չունի ներքին կապ, ներքին քաղցրություն,
Շատ տեղ խորթ դարձված և անհարազատ,
Ների՛ր Հայկաբան՝ եռամե՜ծ գիտուն։
Արդեն դպրության արհեստավորի
450
Շարժվում է գրիչն անսանձ ախտերով.
Խե՛ղճ մարդ, չըգիտե ի՛նչ բանն է բարի,
Ճշմարտության հետ պատերազմելով։
Ճշմարտությունը լույս է կենդանի.
Ոչինչ երեսպաշտ մրող կամ գրող
450
Նորա ճառագայթ ծածկել չէ կարող,
Եվ այդ ձի՜ր է մեր անկողոպտելի։
Ներեցե՜ք, գրիչս չէ հպատակում
Խրթին, խորիմաստ բանաստեղծներին.
Նա, քար ձգելով, ականջ չէ դնում
460
Ճարտասանության պատվիրանքներին։