Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/158

Այս էջը սրբագրված է

ԲՈՎԱՆԴԱԿՈԻԹՅՈԻՆ IV ԳԼԽԻ

Հրաշագեղ Գարունը և Ամառը Հայաստանի։ Վիճակագրությունը բնակիչների, և նորա թշվառությունը, հարստահարող իշխանքը։ Ասիայի ստրկությունը։ Ձայն վերանորոգության։ Լևոն Հայաստանի ավերակների վերա։ Նորա ազդողական հարցուխնդիրը ծերունի Հայաստանի հետ։ Լևոնի վիշտը և հայրենասիրական զեղմունքը։ Սահակ, Մեսրոպ, Խորենացի, Ղազար Փարպեցի և Ներսես Լամբրոնացի լսում են նորա մրմունջը և երևում են նորան. նոքա հանդիմանում են Լատին Քարոզիչները և Հայ Կղերը. առաջինների պարսավելի վարքը և երկրորդի անհոգությունը։ Նոցա ոգելից և չքնաղ ճառը կրոնի մեծության մասին։ Ակադեմիա պահանջելը Մայր-էջմիածնում։ Լևոն, համոզվելով որ գործը առավել է քան թե խոսքը, խոստանում է այնուհետև, եթե նորից սիրտ ստանա, նվիրել յուր անձը գործի և մշակության։

Հեղինակի վերջաբանը։