Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/159

Այս էջը սրբագրված է

ԳԼՈԻԽ IV


Իյխանք գողակիցք գողոց, ծառայից համամիտք,
անընտրողք իրաւանց...


Մովսես Խորենացի։

Հաւատ վանառեալ ընդ սնոտի կենցաղոյս։

Մովսէս Խորենացի։


Италия! Италия! о ты,

Кому судьба наследием несчастным
Дар роковой вручила красоты!
О лучшеб ты бы не так прекрасна,
Зато сильна!

(«СОВ<РЕМЕННИК»>1859г.)[1]


Դո՛ւ իմ սիրելի, կարո՞ղ ես փոքրիկ
Ճաշակել անխռով մաքուր րոպեք.
Ստո՞ւյգ չէ, որ դու խոսքըս «Հայրենիք»
Շատ մեծարել ես, բայց ատել երբե՛ք։

5 Ո՛վ իմ մտերիմ, ես շատ լավ գիտեմ,
Որ սպասում ես, երբ ես կըսկսեմ
Հարազատ երկրի վիճակը նկարել
Եվ ամենայն բան իսկապես խոսել։

Արդարև, տեսանք մեք բուն Հայաստան,
10 Եվ Լնոնի հետ ահա՛ ճեմում եմ...
Բայց, եղբա՛յր, գիտե՞ս, տխո՜ւր տեսարան,
Ես մի խորին ցա՜վ իմ մեջ զգում եմ։

  1. Իտալիա՜: Իտալիա՜ 0՜, քեզ,
    Որին բախտը որպես դժբախտ ժառանգություն
    Ճակատագրական պարգև է հանձնեյ:
    Օ՜, ավելի լավ էր դու այդքան սքանչելի չլինեի՛ր
    Փոխարենը՝ ուժեղ լինեիր...
    («Սովրէմեննիկ», 1859 թ.)