Կերգեմ սուրբ Անվանդ, և այս տրտմության
Հովիտը կթողնեմ, ուր լի է փշով։
125
Ուր իմ հարազատք մեռնում են սովից
(Ո՜հ, ի՛նչ կրակ է ծնողի համար).
Մա՛յր մեր Մարիամ, Աղավնի անբիծ,
Ա՛ռ սրտիս կսկիծ և Միածնիդ տա՛ր»։
Խղճալի աշխարհ, անճար, չքավոր,
130
Հեծում է, կարոտ մի կտոր հացի.
Քրտինք ճակատին, չարչարված, անզոր
Տանում է հարված վատ բռնավորի։
Թագավորում է բարբարոսություն,
Եվ մեծ երկյուղ է ցերեկով շրջել.
135
Ո՛չ սրտի գութը, ո՛չ կարեկցություն
Կարորղ չէ կյանքդ երաշխավորել։
Այս Ասիան է. կրոնը Մահմետի
Սընուցանում է պատառող գայլեր,
Որ խմեն արյունը քրիստոնեի
140
(Նոքա կստանան մատղաշ հուրիներ)։
Այս Ասիան է իրավունք մարդի
Ոտի տակ ձգված և վիրավորված.
Նորա իշխողը՝ խավարը բանտի,
Նա մեռելությամբ միշտ դատապարտված։
145
Այստեղ Մեծավորն քայլում է ազատ
Հպատակների սրտերի վերա,
Թշվա՛ռ ժողովուրդ, խոնարհած ճակատ,
Սպասավոր է հաճույքին նորա։
Անհաս է ձայնը մարդասիրության
150
Կեղտի մեջ սընած հին Ասիային,