Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/165

Այս էջը սրբագրված է

Մուտք չունի նշույլ լուսավորության,
Եվ Եվրոպայի անանց է հոգին։

Շաչում են զենքեր, ընկնում են զոհեր,
Մա՞հ է ընթանում թևերը բացած.
155 Վառողն անպակաս... արճճե գնդակներ
Փայլատակում են օդի մեջ վառված։

Ո՞ւր է օրեն՛քի դատակնիքը։
Իմացեք, այստեղ օրենքներ չըկան.
Եվ կաշառված է իշխանի կուրծքը,
160 Թեև մեծ պատիվ չէ այդ տերության։

Բարօրությունը հասարակ ազգի,
Եվ վավերականն ապահովության,
Վերին նըպատակն այս պետք է լինի,
Տապանակ Ուխտին՝ մե՜ծ դաշնակցության։

165 Թե ժողովուրդը հանձներ մեղ յուր կյանք,
Յուր սուրբ իրավունք, յուր կամք ու հավատ,—
Ո՜հ, ի՞նչ սև գործ էր, և ի՞նչ ժանտ դրժանք,
Թե չըպահեինք այդ ուխտն անարատ։

Այդտեղ պիտո էր իսկույն կրակվեր
170 Մի սարսափելի ռեակցիոն...
Այդտեղ մեղավորն պետք է խորտակվեր,
Որ նա ձեռնարկեց գործ մի անկանոն։

Այդտեղ ժողովուրդն է այն սուրբ աստված,
Որի արարքին չըկա մի բողոք.
175 Նա պահանջում է կյանքը, պահ տըված,
Եվ այդ ուրանալ չէ կարող ո՛չ ոք։

Ուրե՛մըն թրեր, ուրեմըն սրեր
Թող հանդիսանան այստեղ դատավոր,