235
Ո՛չ լույս, ո՛չ ծաղիկ մի կենդանության
Ցավեցե՛ք, մարդիկ, ցավի՛ր, Հայաստան:
Այստեղ ձգվում է, կանաչից զրկված,
Մեծ անապատը թանձըր խավարի,
Ուր չեն դադարում մահվան աղմուկից
240
Սև ագռավները գունաթափ կյանքի։
Փակում եմ աչքերս... ո՜վ տխուր հանդես...
Եվ ահա՜ ցնորք հազար մի տեսակ
Կիտվում են մի-մի սկաների պես։
Ահա՛, նոր երկիր... նոր հրապարակ...
245
Տաճարք, քաղաքներ ավեր ու կործան,
Ցանուցի՛ր նշխարք հոյակապության,
Եվ Ռուբենյան ջարդված գայիսոն...
Սոքա կազմում են մի տրտում թատրոն։
Եվ տեսանում եմ. սևազգեստ մարդիկ
250
Մոտենում են ինձ վառած ջահերով,
Նոցա բերանից տխուր մեղեդիք
Հնչում են թաղման վերջին հրաժեշտով...
Այդ ոգիզգյաց որդիք հնության,
Որոնք յուրյանց կյանքն ազնիվ վաստակով
255
Զոհեցին ազգին և տաժանական
Աշխատութենից մեռան անխռով։
Թե օ՛ր, թե գիշե՛ր գործի պարապած՝
Դոքա հասկացան խորհուրդը կյանքի,
Որպես քաջ մըշակ, գրիչ ձեռն առած,
260
Պատրաստեցին կյանքն հարազատ ազգի:
Սիրով սիրեցին անգին հայրենիք,
Եվ Հայի անուն շատ մեծարեցին,